Սյունիքը հայոց լինելիության եւ հայոց ինքնիշխանության հավերժական խորհրդանիշն է

02.01.2021 19:20
9040

2020 թ. վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին «Սյունյաց երկիրը», ավանդույթի ուժով, այցելեց Տաթեւի մայր տաճար, որ Սիսական տան բոլոր վանքերի գլուխն ու շնորհաբաշխության աղբյուրն է:

Նախ եղանք գլխավոր առաքյալներ Վեմ-Պետրոսի եւ Պողոսի անունը կրող կաթողիկե եկեղեցում, մտանք Սուրբ Գրիգոր Տաթեւացու դամբարան ու խոնարհվեցինք նրա շիրմի առջեւ:

Այնուհետեւ՝ բեմին դեմ դիմաց, հիշեցինք արքայաշնորհ ու աստվածապատիվ Տեր-Հովհաննեսի՝ այդ եկեղեցին կառուցողի տեսիլքով տեսածը. Պետրոսն է՝ ձեռքին երկաթե բանալի, Պողոսն է՝ գրկում առաքելական գիրքը, ովքեր մտնելով եկեղեցի՝ պատրաստում էին աթոռը երկնային թագավորի համար, եւ բանալին ու գիրքը տվեցին Հովհաննես եպիսկոպոսին ու ասացին. «Տերը հաճեցավ բնակվել սրա մեջ, եւ մենք նրա համար հանգստյան տեղ ենք պատրաստում. հենց մեզ էլ հրամայվեց այստեղ մնալ մինչեւ մեր թագավորի հաջորդ գալը. դա արքայության բանալին է, թող մնա այս եկեղեցու մեջ, որովհետեւ այստեղ է բացվելու դրախտի դուռը բոլոր այն մեղավորների համար, որոնք հավատով դիմելու են սրան. այս գիրքը եւս թող մնա սրա մեջ, որովհետեւ այստեղից է բխելու վարդապետական շնորհը եւ սուրբ հեղինակների ողջամիտ քարոզները. այստեղ կմնա մաքուր եւ անխառն»:

Մոմավառություն կատարեցինք ու աղոթք բարձրացրինք առ Աստված՝ Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հայորդիների հոգու հանգստության համար, մեր անհետ կորած որդիների ու Ադրբեջանում գերության մեջ տառապող հայրենակիցների վերադարձի համար, մեր վիրավոր եղբայրների շուտափույթ ապաքինման համար:

Խնդրեցինք ամենազոր Տիրոջը, որ թողություն տա մեր անթիվ-անհամար մեղքերին եւ հայ ժողովրդին հնարավորինս շուտ դուրս բերի ներկա խառնակ, ծնկաչոք ու անարժանապատիվ վիճակից, որ հայոց պետական այրերին (եթե հնարավոր է) վերադարձնի կորսված ողջամտությունն ու բանականությունը, որ նրանք գոնե ուշացումով գիտակցեն տեղի ունեցած եւ ունեցող ողբերգության իրական բովանդակությունը՝ հայրենիք ենք կորցրել ու կորցնում, պետականություն եւ ինքնիշխանություն ենք կորցրել ու կորցնում…

Այնուհետեւ այցելեցինք վանքի Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Աստվածածին եկեղեցիներ…

Ուխտագնացությունն ավարտեցինք Զորության եւ արդարության գավազանի առջեւ խոնարհվելով, որ Գավազան-սյուն է նախեւառաջ կոչվում:

Վերջում արժանացանք Տաթեւի վանքի վանահայր, արժանապատիվ Միքայել վարդապետ Գեւորգյանի օրհնությանը:

Ճշմարիտ խոսք-պատվիրանով նա ավարտեց իր օրհնաբանութունը. «Սյունիքը հայոց լինելիության եւ հայոց ինքնիշխանության հավերժական խորհրդանիշն է: Անքննելի այդ ճշմարտության ապացույցներից են Սյունյաց աշխարհի հազարամյակների պատմությունը, Դավիթ Բեկի, Գարեգին Նժդեհի եւ հայոց մյուս դյուցազունների գլխավորած հերոսամարտերը: Իսկ այսօր մենք նրանց ու մեր բոլոր նախնիների արժանավոր շառավիղը լինելու պարտք ունենք, սյունեցու բարձր կոչումը կրելու առաքելություն …»:

 Սամվել Ալեքսանյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40