Թումանյան Գրիշա․ արվեստագետին հատուկ հոգի ունեցող պատանին

23.02.2021 17:16
7812

Ծնվել է 1999 թ․ դեկտեմբերի 5-ին Կապան քաղաքում, սովորել է թիվ 7 հիմնական դպրոցում, ուսուցիչները նրան բնութագրում են որպես քնքուշ, երաժիշտներին ու արվեստագետներին հատուկ հոգի ունեցող, զգացմունքային պատանու։ Պարտադիր զինվորական ծառայությունն անցկացրել է Նոյեմբերյանում․ լավ զինվոր էր՝ զուսպ ու հարգալից բնավորությամբ, խաղաղասեր, բայց պատվախնդիր, կռվել չէր սիրում, բայց սկզբունքներ ուներ, որոնց նկատմամբ ոտնձգություններ չէր հանդուրժում։ Երեք որդիներից ավագն էր Գրիշան, մանկության տարիներին էլ լուրջ ու խոհուն էր, երիտասարդ տարիքում ավելի ընդգծվեց նրա ինքնուրույնությունը։ Բանակից զորացրվելուց հետո Գրիշան ընտրեց զինվորականի ճանապարհը՝ ծառայության անցավ ՀՕՊ զորքերում, ծնողները դեմ էին, բայց 20-ամյա երիտասարդն իր հիմնավորումն ուներ. « Ծառայելու եմ երկրիս, կարեւոր գործ եմ անելու, ուզում եմ բարձրանալ՝ գեներալ դառնալ, բացի այդ՝ իմ գումարն աշխատել․․․»,

Գրիշան հրամանատարին պատմել էր իր նպատակների մասին․ հրամանատարը խորհուրդ էր տվել բարձրագույն կրթություն ստանալ, երիտասարդն ընդունել էր խորհուրդը՝ դարձել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանող։

 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց, առաջնային թիրախները հակաօդային պաշտպանության միջոցներն էին, Գրիշան տխուր էր, շատ տխուր՝ զոհվում էին իր ընկերները, Ադրբեջանը հայտնաբերում ու խոցում էր ՀՕՊ տեխնիկան, Արցախի ու Հայաստանի երկինքն անպաշտպան էր դառնում։ Իր մտահոգությունները Գրիշան կարող էր բոլորից թաքցնել, բայց հոկտեմբերի 9-ին, երբ մի քանի րոպեով տուն էր եկել, հոր հետ անկեղծացավ. «Վերջին անգամ ես ինձ տեսնում, պապ, մենք ենք մնացել․․․»

Մարգարեացել էր 21-ամյա երիտասարդը․ հոկտեմբերի 10-ին թշնամու անօդաչուները  խոցեցին Հայաստանի տարածքում տեղակայված հակաօդային պաշտպանության տեխնիկան՝ Գրիշան անմահացավ․․․

 Հուղարկավորված է Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում՝ կյանքը հայրենիքի պաշտպանության համար չխնայած մյուս քաջորդիների կողքին։

Տիգրանուհի Բադալյան

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40