Արսեն Մանասյան․ հայ երիտասարդի օրինակ էր

23.06.2021 15:39
6220

Արսեն Լևի Մանասյան․ ծնվել է 1999 թ. հունիսի 17-ին Կապան քաղաքում: Սովորել է Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոցում։ 2017-2019 թթ․ ծառայել է հայոց բանակում։  Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո պայմանագրային ծառայության է անցել Կապանի զորամասում:

2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց։ Արսենը կամավոր միացավ Արցախը պաշտպանելու մեկնող ծառայակիցներին։ Արսենը կռվում էր Ջրականում /Ջաբրայիլ/, ծանր մարտեր էին, շատերն էին զոհվում Արսենի աչքերի առաջ, բայց Արսենն անդրդվելի էր, նա հավատում էր հաղթանակին, պնդում, որ պայքարելն է հաղթանակի միակ ուղին, բարկանում, հայհոյում, երբ լսում էր, որ ինչ-որ մեկը լքել է դիրքը, բողոքել է կամ վհատվել։ Արսենի հետ մարտնչած ընկերները նրան բնութագրելու համար, կարծես պայմանավորված, մեկ արտահայտություն են շեշտում՝ «հայ երիտասարդի օրինակ էր»։

2020 թ հոկտեմբերի 18-ին Ջրականի բնագիծը պահելու համար թեժ մարտեր էին ընթանում, տեղեկություններ կային, որ թշնամին երեք կողմից շրջափակել է Ջրականը, հրետանի չկար, հակաօդային պաշտպանություն չկար, բայց Արսենը չի համաձայնում նահանջել, որովհետեւ իր խոսքով հենց նահանջն էր մեծաթիվ զոհերի պատճառը։ Անհավասար մարտում ընկել է քաջ հայորդին, ընկել է փառքով իր հողն ու ազգը պաշտպանելիս՝ մարտական խնդիրը հաջողությամբ կատարելուց հետո․․․

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից արժանացել է «Արիության» մեդալի։

 

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40