Կարևորելով գեղեցիկ համայնք ունենալու սկզբունքը՝ Գորիսում տեղադրվել են հետաքրքիր ոճով պատրաստված նստարաններ:
Ծրագիրը իրականացվել է Գորիսի համայնքապետարանի և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի համագործակցության շրջանակներում` «ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակներում։
Նախաձեռնության նպատակն է ունենալ առավել գեղեցիկ, հարմարավետ անկյուններ Գորիսում։
Պլանավորվում է տեղադրել ընդհանուր առմամբ 17 նստարան:
Գորիսի համայնքապետարան