Ալիևը պահանջներ է հնչեցրել Հայաստանի դեմ՝ 150 միլիարդ դոլար, Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում

19.12.2024 11:33
826

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թվարկել է Հայաստանի նկատմամբ պահանջները։

«Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը հրապարակել է երևակայական վնասի թիվը։

«Վերջերս ավարտեցինք պատճառված վնասի վերլուծությունը, ընդ որում՝ մանրամասն վերլուծությունը։ Մենք դրա վրա ծախսել ենք 4 տարի, և ամեն ինչ փաստաթղթավորված է։ Խոսքը ավելի քան 150 միլիարդ դոլարի մասին է՝ այն վնասի, որը հասցվել է օկուպացիայի տարիներին»,-ընդգծել է Ալիևը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը խոսում է Արցախյան առաջին պատերազմի արդյունքների մասին, որը հենց Ադրբեջանն էլ սանձազերծել է։

«Եվս երկու կետ, որ հայկական կողմը պետք է անի: Առաջինը՝ փոխի իր սահմանադրությունը: Որովհետև սահմանադրության մեջ հղում կա Անկախության հռչակագրին, որն իր հերթին տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, որը նախկին ԼՂԻՄ-ը հայտարարում է Հայաստանի մաս։ Ուստի Սահմանադրություն փոխելը մեր քմահաճույքը չէ, դա սոսկ օբյեկտիվ պայման է»,- շարունակել է Ալիևը։

«Եվ մեր երկրորդ պայմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Քանի որ այս հարցը լուծվում է կոնսենսուսով, առանց Հայաստանի համաձայնության դա ֆորմալ առումով անհնար է անել։ Թեև ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց չի գործում, բայց ֆորմալ առումով կա, և մեր հարցն այն է, որ եթե Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, իսկ Մինսկի խումբը ստեղծվել է Ղարաբաղի հարցը լուծելու համար, ապա ինչի՞ն է դա անհրաժեշտ։ Այսինքն՝ Հայաստանի դժկամությունը լուծարելու և մեզ հետ միասին ԵԱՀԿ-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով դիմելու համար վկայում է այն մասին, որ ռեվանշիստների ծրագրերը բավականին լուրջ են»,- հայտարարել է Ալիևը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40