Ալիևը փոխեց ՀՀ-ի ներքին կյանքը․ նա շտապում է ու Երասխով փորձում ստանալ Սյունիքի միջանցք

21.07.2021 10:30
1905

«Ադրբեջանն արդեն իսկ մի քանի նպատակներից մեկին հասել է․ Ալիևը Հայաստանի ներքին կյանքում փոխեց քննարկումների դիսկուրսը, մենք արդեն պաշտպանում ենք Սյունիքը, իսկ հիմա նաև Երասխը, բայց ոչ Արցախը։ Քննարկումներում և ինֆորմացիոն հոսքերում այն վերջին տեղում է այսօր։ Մենք չենք խոսում այն մասին, թե ինչ է Արցախում կատարվում, ինչպես է կարգավորվում Արցախյան հարցը և այլն։ Մենք արդեն ՀՀ-ի մասին ենք խոսում, իսկ դա Բաքվի որդեգրած նպատակային քաղաքականությունն է, որն աշխատում է»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով, բոլոր աշխարհաքաղաքական խաղացողները, բացի Ադրբեջանից ու Թուրքիայից, շահագրգռված են, որ այստեղ կայուն լինի իրավիճակը։

«Ալիևը գործում է արագ, շտապում է, քանի որ մտածում է՝ շուտով կկայունանա իրավիճակը։ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են ՀՀ-ից առավելագույնը պոկել։ Հիմնական թիրախն, իհարկե, Սյունիքի միջանցքն է, և Երասխի ուղղության լարվածությունը ևս հենց այդ համատեքստում է»,նշել է Իսկանդարյանը։

Քաղաքագետի համոզմամբ, այս պահի դրությամբ դժվար թե սահմանային սրացումները վերաճեն լայնամասշտաբ ռազմական գործողությունների։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40