Սահմանամերձ Կաղնուտ գյուղը նոր վարչական ղեկավար ունի

18.11.2025 12:55
550

Կիրակի օրը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը աշխատանքային այցով եղել է սահմանամերձ Կաղնուտ բնակավայրում և տեղի բնակիչներին ներկայացրել վարչական նոր ղեկավար Մհեր Հայրապետյանին։

Համայնքի ղեկավարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախկին ղեկավար Արթուր Հովհաննիսյանին՝ այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի և արդյունավետ գործունեության համար, իսկ նորանշանակ ղեկավարին մաղթել բեղմնավոր ու հետևողական աշխատանք գյուղի կարևորագույն խնդիրների վերհանման և լուծման ուղղությամբ։

Այցի ընթացքում Գևորգ Փարսյանն անմիջական և ջերմ շփումներ է ունեցել բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերն ու մտահոգությունները, որոնք հիմնականում վերաբերում էին Արծվանիկ գյուղից դեպի Կաղնուտ տանող ճանապարհի նորոգմանը։

Նշենք, որ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ Կաղնուտ գյուղում լուծվել է տասնամյակների պատմություն ունեցող խմելու ջրի խնդիրը և ասֆալտապատվել գյուղամիջյան ճանապարհները։

Կապանի համայնքապետարան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34