Ալիեւը պահանջում է Տիգրանաշենը եւ այլ տարածքներ

19.03.2025 12:16
797

«Հրապարակ» գրում է․ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» համաձայնեցման մասին հայտարարությամբ փորձում են կեղծ քարոզչություն անել, թե խաղաղություն ենք բերում, սակայն անգամ ՔՊ-ականներն են խոստովանում, որ վատ երազը դեռ առջեւում է։ Բանն այն է, որ Ալիեւը չի հրաժարվում ո՛չ միջանցքի, ո՛չ Սահմանադրության փոփոխության, ո՛չ ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու, ո՛չ էլ անկլավների թեմայից։ ՔՊ վերջին փակ նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թիմին ասել է, թե Ալիեւը պնդում է, որ Տիգրանաշենը վերցնելու է, ինչպես նաեւ` Տավուշում իրեն «պատկանող» երեք տարածքները, դրանց թվում՝ նաեւ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհից մի հատված։ ԵԿՄ նախագահ, ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը փակ նիստում Փաշինյանին հարցրել է՝ իսկ հնարավոր չէ՞ Տիգրանաշենն Արծվաշենով փոխարինել, ակնհայտ է, որ Տիգրանաշենը վերցնելով՝ Սյունիքն ու Վայոց Ձորը կտրվելու են Հայաստանից։

Փաշինյանը հարցից վրդովվել է, թե` ինձ մղում եք հանցագործությա՞ն, ինչպե՞ս կարող եմ Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքի վերաբերյալ միանձնյա որոշում կայացնել եւ Արծվաշենն իմ ստորագրությամբ թողնել Ադրբեջանի կազմում։

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40