Ամաչելու, ձայնը կտրելու փոխարեն մի բան էլ լեզվին է տալիս. Henaran.am

15.01.2020 16:44
1178

Փաստաբան Հենրիկ Մարտիրոսյանը գրում է.

«2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից «Ականավոր մարդկանց մրցանակ»-ը շնորհվել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին։ Մի մարդու, ում ջանքերի շնորհիվ այս փոքրիկ ու աղքատ երկրում ամեն տարի անց են կացվում միջազգային «Դիջիթեք» տեխնոլոգիական ցուցահանդեսները, Հայաստանի ու Արցախի դպրոցներում ներդրվել և արդեն երկար տարիներ գործում են Արմաթ ինժեներական լաբորատորիաները, որ տարիներ շարունակ ՀՀ բոլոր կառավարությունների հետ կռիվ է տալու, անհավասար պայքար մղելու արդյունքում, գործադրած մեծագույն ջանքերի շնորհիվ մեր հայկական ՏՏ ընկերությունների ստեղծած անօդաչու թռչող սարքերը կարողացան ներդրվել հայկական բանակում։ Կարեն Վարդանյանի երկար տարիների գործունեության շնորհիվ է նաև որ Հայաստանի ՏՏ ոլորտը դինամիկ զարգացում է ապրում ու դեռ ապրելու է։ Ահա այս ամենը գնահատելով են այդ մրցանակը տվել։ Նման մրցանակի արժանացել են Նելսոն Մանդելան, Ռոբերտ Խանը, Վինտոն Սերֆը(համացանցի ստեղծողներից են) և այլ համաշխարհային դեմքեր։

ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը, որի մասին պատմության մեջ միայն մի հիշատակում կա, այն էլ իր կուսակից Էդուարդ Աղաջանյանից, իմանում ենք թե ոնց է Արայիկ Հարությունյանը 2016 թվականին լինելով ՔՊ վարչության անդամ՝ իրեն վստահված կուսակցաշինական աշխատանքները ապիկարության շնորհիվ պռավալ տվել։ Ու հիմա այս մեղմ ասած անձեռնհաս, ապիկար, բամփ ձայնով, բայց տկար ուղեղով անձը, լեզվակռիվ է տալիս Կարեն Վարդանյանի հետ, մեղադրանքներ ներկայացնում պարոն Վարդանյանին, ու լկտիաբար հայտարարում թե առանց ԱՏՁՄ-ի, առանց Կարեն Վարդանյանի էլ ԱՐՄԱԹ լաբորատորիաներ կստեղծեն։ Մեկը կողքը չկա հուշի սույն պարոնին, որ իր ու Կարեն Վարդանյանի «քաշային կարգը» շատ տարբեր է, ու ամաչելու, ձայնը կտրելու փոխարեն մի բան էլ լեզվին է տալիս»:

henaran.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40