Ամանորի շեմին՝ 15 նոր փոխադրամիջոց Կապանի երթուղային ցանցին. հարգանք համայնքապետ Գևորգ Փարսյանին

29.12.2025 11:39
783

Նոր տարվանից Կապանի երթուղիները կսպասարկեն նոր փոխադրամիջոցներ։

2026թ․ հունվարի 1-ի առավոտյան ժամը 7-ից Կապան համայնքի երթուղիներ դուրս կգան չինական արտադրության վեց ավտոբուս և ռուսական արտադրության ինը միկրոավտոբուս։ Տրանսպորտային միջոցները ձեռք են բերվել համայնքային բյուջեից հատկացված 560 մլն դրամով։

Դեկտեմբերի 28-ին նոր տրանսպորտային փոխադրամիջոցները Գարեգին Նժդեհ հրապարակում ներկայացվեցին հանրությանը և լրագրողներին։

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը հայտնեց, որ ստեղծվել է քաղաքի երթուղիների սպասարկման նոր ծառայություն՝ «Կապան համայնքի տրանսպորտի ծառայություն» ՀՈԱԿ-ը (տնօրեն՝ Մեսրոպ Արզումանյան)։ Հայտնեց նաև, որ ուղեվարձը մնում է նախկինը՝ 100 դրամ: Վարորդի մոտ տեղադրված սարքն ընդունում է 50, 100, 200 դրամանոց մետաղադրամներ։ Վերջինս կիրառվում է այն դեպքում, երբ վճարվում է երկու հոգու համար։ Հարմարանքը մանրը չի վերադարձնում։  Կարելի է ուղեվարձը վճարել և՛ կանխիկ, և՛ քարտով։

Նոր տրանսպորտային միջոցներից հեշտությամբ կօգտվեն հաշմանդամները՝ հատուկ հարմարանքի միջոցով։

Առանձնապես ոգևորված էին վարորդները, որոնց տրվել է նոր հագուստ։ Նրանցից Գագիկ Հովհաննիսյանը քառասուն և ավելի տարվա վարորդական ստաժ ունի, իր ձևակերպմամբ՝ վարորդ է ծնվել, վերջին տասը տարում ավտոբուս է վարել։ Ասում է՝ ձգտելու են ուղևորների հանդեպ առավել բարյացակամ լինել, վերջիններիս էլ հորդորում է չփչացնել ավտոբուսի սրահը, նստարանները։  Գագիկը սպասարկում է թիվ 8 երթուղին, որ Շինարարների թաղամաս է տանում։

Ի դեպ, քաղաքում վերանորոգվել է ճաշակով ձևավորված չորս կանգառ, որտեղ տեղադրվել է արևից և անձրևից պաշտպանվելու ծածկ։ Այս գործին աջակցել է համայնքապետարանի գործընկեր Կապանի լեռնահարստացման կոմբինատը։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40