Կոռնիձորում հումանիտար շտաբ է բացվում

30.08.2023 16:21
992

Արցախի ժողովրդին հումանիտար օգնություն հասցնելու հարցն այս պահին օրհասական է:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին Կոռնիձորի սահմանային հատվածում ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Կոռնիձորի սահմանային հատվածում այսօր բացվել է հումանիտար կայան, որը նախատեսված է հումանիտար օգնությանը միանալու ակցիաների շրջանակում օտարերկրյա լրատվամիջոցների, հյուրերի համար՝ որպես կայանման վայր:

«Որպես խորհրդանշական վայր դարձած Կոռնիձորի սահմանային հատվածը, որտեղ գտնվում են բեռնատարները, պարբերաբար տեղի են ունենում այցելություններ նաև միջազգային մեր գործընկերների, միջազգային լրատվամիջոցների կողմից, տարբեր հասարակական-քաղաքական շրջանակների կողմից, և սա կայանման, ժամանման վայր է, որտեղ մեր գործընկերները կարող են գալ»,- ասաց նա:

Վարդան Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ Ֆրանսիայից ուղարկված հումանիտար բեռը, որն ուղեկցում էր Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը, արդեն հասել է Կոռնիձորի սահմանային հատված: Ռուս խաղաղապահներն այդ մասին տեղյակ են: Իսկ թե ինչ տեսակի հումանիտար օգնություն է ուղարկվել, կներկայացվի ավելի ուշ՝ ֆրանսիական պատվիրակության ասուլիսի ժամանակ:

«Հույս ունենք, որ միջազգային իրազեկվածության բարձրացումը, որի շրջանակում կարող ենք դիտարկել նաև, իհարկե, բարեկամ Ֆրանսիայից ուղարկված այս հումանիտար ուղեբեռի միացումը Կառավարության հումանիտար նախաձեռնությանը, նոր ազդակ, նոր շունչ կհաղորդի այս գործընթացին, և հնարավոր կլինի որևէ կերպ մեղմել Արցախում առկա հումանիտար ճգնաժամը»,- ասաց նա:

Վարդան Սարգսյանը նաև ընդգծեց՝ Արցախում իրավիճակը վատթարանում է ժամ առ ժամ, ուստի աշխատանքները շարունակվում են, որպեսզի գոնե հումանիտար ճգնաժամը, որը միտում ունի վերաճելու հումանիտար աղետի, որևէ կերպ մեղմվի:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի քաղաքներից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով 10 բեռնատար մեքենաներն առավոտյան Երևանից շարժվել են դեպի Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Կոռնիձորի անցակետ: Հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։

Ֆրանսիայի հումանիտար օգնությամբ առաջին բեռնատարը Հայաստանի ուղարկած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել օգոստոսի 9-ին։

Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը 361 տոննա հումանիտար օգնություն էր ուղարկել Լեռնային Ղարաբաղ, սակայն բեռնատարների շարասյունը հուլիսի 26-ից կանգնած է Լաչինի միջանցքի մուտքի մոտ, քանի որ Ադրբեջանն արգելում է դրանց մուտքը Արցախ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40