Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25
639

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, շաբաթական 40-ն ժամն էլ՝ 35: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է կրճատել աշխատաժամերը, բայց նույնը թողնել աշխատավարձը:

Միջազգային փորձին ու առանձին հետազոտություններին հղում անելով, նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը վստահեցնում է՝ աշխատաժամանակի կրճատումը բացասաբար չի ազդի տնտեսության վրա, հակառակը՝ կնպաստի արտադրողականության աճին, դրական ազդեցություն կթողնի կյանքի որակի վրա: «Աշխատող մարդը կկարողանա նաև ընկերներին ու ընտանիքին ժամանակ տրամադրել», - նշում է պաշտոնյան:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդն ինչքան երկար է աշխատում, այնքան իր ՕԳԳ-ն կամ արդյունավետությունը գնալով նվազում է ու բացասական էֆեկտ է թողնում թե՛ գործատուի համար, թե՛ աշխատողի», - ընդգծեց Սարգսյանը:

Նախարարությունն այս նախագիծը քննարկման է դրել օրենսդրական նախաձեռնությունների հանրային քննարկման հարթակում՝ e-draft-ում: Որպես հիմնավորում, բերվել է զարգացած եվրոպական երկրների՝ Ֆրանսիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Բելգիայի, Ավստրիայի, Նորվեգիայի ու Իսլանդիայի փորձը, որտեղ, ըստ նախարարի տեղակալի, արդեն կրճատվել է աշխատաժամանակը՝ անցնելով ավելի ճկուն ռեժիմի:

«Այս գրեթե կատարյալ երկրների փորձը որքանո՞վ է համադրելի Հայաստանի հետ»

«Այս գրեթե կատարյալ երկրների փորձը որքանո՞վ է համադրելի Հայաստանի հետ: Դա նույնն է, ինչ լեռներում նավ վարելը»,- տարակուսում է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ու ընդգծում, եթե նախագիծն ընդունվի՝ իր ղեկավարած բիզնեսը կփակվի:

«Յուրաքանչյուր հաստիքի մասով էապես ավելի քիչ է արտադրելու, բայց ծախսերը լինելու են նույն չափի, արտադրական միջոցները կանգնելու են այդ ընթացքում, տալու ենք ավելի քիչ պրոդուկտ, քանի որ ուզում ենք ռիսկերը պակասեցնել, ծախսերը դրա հաշվին մեծացնում ենք ու շահույթն էապես փոքրանում է, հիմա առհասարակ չի լինի», - ասաց մարտիրոսյանը:

Չձայնագրվելու պայմանով մի շարք խոշոր գործատուներ ասացին՝ եթե ժամանակը կրճատում ենք, ապա ինչի՞ հաշվին ենք գումարը նույնը թողնում: Սոցապ փոխնախարարն էլ հակադարձում է՝ գուցե աշխատանքի ձևաչափը փոխելով ու որոշ վերանայումներ անելո՞վ: Պաշտոնյան չի բացառում, որ լրացուցիչ ֆինանսական բեռ կիջնի գործատուների ուսերին, բայց կոնկրետ օրինակներով, ասաց, ավելի հեշտ կլինի խոսելը:

Եթե այս նախագիծն օրենք դառնա այն կտարածվի և՛ պետական, և՛ մասնավորի հատվածի վրա: Իսկ 24-ժամյա հերթափոխով աշխատողների դեպքում այն չի գործի, որովհետև ըստ նախարարի տեղակալի՝ նրանք օրենսգրքով համարվում են՝ «այլ կատեգորիայի» աշխատողներ, որտեղ պայմանագրերի տարբեր ձևեր կան՝ ծառայությունների մատուցումից մինչև ժամավճարով աշխատանք:

Իսկ աշխատանքային պայմանագրերի խախտումների, 8 ժամից ավելի աշխատելու և համարժեք չվճարվելու դեպքերի մասին նախարարի տեղակալն էլ գիտի: Հուշում է՝ իրենք ոլորտի ռազմավարությունն են մշակում, այդպիսի դեպքերում խորհուրդ է տալիս դիմել կառավարությանը ենթակա տեսչական մարմին:

Բաբկեն Պիպոյանը կարծում է՝ նախագծում մեծ ռիսկեր կան

«Տեսչական մարմին, հետո դատարան՝ սա ժամանակի կորուստ է, իսկ այդ ընթացքում անգործ մնալը ծանր բան է: Իմ դեպքում տեսչական մարմինը եզրահանգեց՝ աշխատանքային իրավունքս խախտվել է, բայց գործատուս ասաց՝ OK, ուղղակի մենք փակվում ենք, սնանկացման ենք գնում», - «Ազատության»-ը փոխանցեց ներկայանալ չցանկացող մի օգտատեր:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հիմնադիր Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ սա զուտ ականջահաճո նախագիծ է, որը հիմնականում աշխատողներին դուր կգա, բայց դրանում մեծ ռիսկեր կան: Հիշեցնում է, նույն կառավարությունն էր, որ կրճատեց ամանորյա հանգստի օրերը։

Պիպոյանը վստահ է՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուսումնասիրությունները, նախագծի հիմքում դրած նախարարությունը Հայաստանի մակարդակով չունի հետազոտություն, թե 8 ժամից ավելի աշխատողների քանի՞ տոկոսն ունի հոգեկան ու ֆիզիկական առողջության խնդիրներ, սրտանոթային հիվանդություններ, դեպրեսիաներ ու սթրես:

Սոցապ նախարարությունից հաստատեցին՝ այո, տեղական այդպիսի հետազոտություն չեն դիտարկել, հենվել են ԱՀԿ-ի ուսումնասիրությունների վրա: Նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ասում է՝ e-draft-ից բացի քննարկումներ են նախատեսում բիզնեսի ու ասոցիացիաների հետ, որ հետո որոշեն՝ որ սցենարով են առաջ գնալու։

Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.

 

https://www.azatutyun.am/

Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. ՌԴ դեսպանություն

24.04.2026 10:41

Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը․ Վեհափառ

24.04.2026 10:34

Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան

24.04.2026 10:27

Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղաuպանnւթյnւն կրկին տեղի չունենա․ Փաշինյան

24.04.2026 10:12

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

23.04.2026 17:33

Ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23.04.2026 17:23

Уроки памяти: как в Мегри воспитывают уважение к культурному наследию

23.04.2026 17:11

«Անկախ դիտորդ»-ը դիմում է դատարան՝ պահանջելով Աննա Հակոբյանին 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել

23.04.2026 16:40

Իրանի դեմ պատերազմն ավելի քան 30 մլն մարդու աղքատության մեջ է գցել. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար

23.04.2026 16:23

Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել ժողովրդին. Սերժ Սարգսյան

23.04.2026 14:39