Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10
595

Վերջին օրերին մենք հետևում ենք Փաշինյանի արած հայտարարութոյւններին ԼՂ հարցի շուրջ: Նրա վերջին հայտարարությունն այն էր, որ իբր 1994 թ-ից ԼՂ-ի շուրջ ընթացող բանակցությունները միտում են ունեցել Արցախը թողնել Ադրբեջանի կազմում: Իհարկե, այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի կողմից իր մեղքերը քավելու, իր սխալներն արդարացնելու նոր դրսևորում է: Ղարաբաղի կորստից հետո, նույնիսկ պատերազմից հետո ինքը մտել էր այս գործընթացի մեջ՝ արդարացման, որ առավել խորացրել է  մեր խնդիրները, և այսօր այդ արդարացման գործընթացը բոլորովին նոր դրսևորում է ստացել, և Փաշինյանն իր առաջ խնդիր է դրել այս հարցը բերել ընդհանուր արդեն հանգուցալուծմանը: Այս մասին տեսանյութում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Ինչքան միջազգային հանրությունն ավելի  հաճախ է խոսում ԼՂ հարցի շուրջ, այնքան Փաշինյանի մոտ կարծես սրվում են այս արդարացման դրսևորումները: Դրանք, կարծես, Փաշինյանին հանգիստ չեն տալիս, որովհետև նա ուզում է այս հարցը փակի: Եվ այդ ճանապարհին նա վերջերս մարտահրավեր նետեց նախկին նախագահներին՝ հանրային բանավեճի մեջ մտնել իր հետ: Նախագահները մերժել են այդ հրավերը:

Ես 1992թվականից եղել եմ ԼՂ-ի բանակցությունների առաջին գծում, սկզբում որպես շարքային դիվանագետ, հետո ինձ վրա պարտականություն է դրվել բանակցությունները վարել: Այնուհետև 1994 թվականին նշանակվել  եմ ԱԳ փոխնախարար և շարունակել եմ լինել գլխավոր բանագնաց, այնուհետև եղել եմ ԱԳ նախարար, վարել եմ այդ բանակցությունները: 2008-ին հասցրել եմ բանակցային իր գագաթնակետին և ստացել ենք Մադրիդյան սկզբունքների փաստաթուղթը, որտեղ առաջին անգամ լինելով՝ ամրագրվում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դա հաստատվում է  միջազգային հանրության կողմից: Դա մեջ հաջողությունն էր:

Մինչ այդ մասնակցել եմ բոլոր փաստաթղթերին, կարող եմ վերարտադրել դրանք:

Հազվագյուտ մարդկանցից եմ, որ տիրապետել եմ ու շարունակում եմ տիրապետել ողջ գործընթացին: Այդ հանգամանքով պայմանավորված, ուզում եմ ասել հետևյալը. Փաշինյանը վերահաստատեց բանավեճն ունենալու իր ցանկությունը: Ես ուզում եմ ասել, որ թույլ չեմ տալու, որ նա շարունակի խաբել մեր ժողովրդին: Ես կարող եմ հակադրվել Փաշինյանին և կարող եմ ապացուցել, որ նա խաբում է: 

Ես ձեռնոց եմ նետում Փաշինյանին և ասում, որ արի, մենք հանրային բանավեճ ունենանք, և ես քեզ ապացուցեմ, որ դու սխալ ես: Բայց միայն մեկ պայմանով, որ այդ բանավեճը պարտվելուց հետո Փաշինյանը կխոստանա մեր ժողովրդին, որ կփոխի իր քաղաքականությունը ԼՂ հարցում և բանակցային օրակարգ կբերի ԼՂ ժողովրդի՝ իրենց հայրենիք վերադառնալու հարցը»,-  ասել է Օսկանյանը:

tert.am

ԲՌՆԱԿՈԹ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՕՐԸ՝ ՏՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

22.10.2026 16:53

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

22.10.2026 15:30

«Կփորձենք Սահմանադրության հարցում համոզել ընդդիմությանը, եթե չստացվեց, կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաեւ արտահերթ ընտրություններ անել»․ Փաշինյան

22.10.2026 15:20

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, ՀՀ ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում

22.10.2026 15:06

«Կարծում եմ՝ 2027-2028 թվականներին խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի»․ Փաշինյան

22.10.2026 15:02

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

22.10.2026 12:32

Փաշինյանը ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները որպես մարտահրավեր է որակել

22.10.2026 12:28

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

22.10.2026 10:46

TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված ՀՀ մի խումբ պաշտոնյաներ մեկնել են Սյունիքի մարզ

22.10.2026 10:22

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

21.10.2026 22:23

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

21.10.2026 17:03

Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

21.10.2026 16:17