ԱԺ-ն ուսումնասիրում է գրագողության դեմ պայքարի մասին օրինագիծը

07.05.2019 12:19
1139

Առաջարկվում է հետազոտական, գիտական, կրթական եւ այլ աշխատանքներ ուսանողների, դպրոցականների եւ այլ անձնաց համար գրելու ծառայությունների գովազդի արգելք մտցնել։

Այս մասին մայիսի 7-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում, երկրորդ ընթերցմամբ «Գովազդի մասին» օրենքում եւ Վարչական օրենսգրքում լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց փաթեթի հեղինակ, կառավարող «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ գովազդի տարբեր միջոցների օգնությամբ ատենախոսական, դիպլոմային եւ այլ գիտական աշխատանքները դառնում են վաստակի աղբյուր նրանց համար, ովքեր պատրաստ են որոշակի գումարով կատարել եւ պատրաստել այդ աշխատանքները, ինչն, իր հերթին, նվազեցնում է ուսանողների եւ աշխատանքի շուկայում պոտենցիալ աշխատակիցների հանդեպ վստահությունը։ Այս ամենը, խորհրդարանականի կարծիքով, վնասում է ինչպես ուսանողներին, այնպես էլ կրթության համակարգին ընդհանրապես, քանի որ կեղծում է ուսանողի ստացած կրթության իրական արդյունքները։

Այնուամենայնիվ, ինչպես կարծում է Հովհաննիսյանը, հարցի վերջնական լուծումը համալսարանների գործունեության շրջանակում է, որոնք պետք է ներդնեն համապատասխան համակարգ։

Նշենք, որ նման աշխատանքների թվում կներառվեն ինչպես էսսեները, այնպես էլ ռեֆերատները, կուրսային աշխատանքները, դիպլոմային աշխատանքները եւ այլն։

operativ.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24