Ամանորյա տոնական օրերին ոչ աշխատանքային են համարվելու դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ

04.12.2018 15:48
1218

Հայաստանում ամանորյա  տոնական օրերին ոչ աշխատանքային օրեր են համարվելու դեկտեմբերի 31-ից    հունվարի 7-ը ներառյալ:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի՝ այս տարի ոչ աշխատանքային օրեր են լինելու Ամանոր և Ծննդյան տոները` դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ, նախածննդյան տոներ՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին և Սուրբ Ծնունդ և Հայտնության օրը՝ հունվարի 6-ին:

Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրը նշվում է հունվարի 7-ին, որը նույնպես ոչ աշխատանքային է համարվում:

2017 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը ՀՀ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին հավանություն էրտվել, ըստ որի 2019 թվականի հունվարի 3-ը, 4-ը և 5-ը պետք է լինեին աշխատանքային: Նախագծի ընդունումը միտված էր պետության սոցիալական-տնտեսական եւ ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության  ապահովմանը:

Այդ նախագիծն ուղարկվել էր Ազգային ժողով Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով, սակայն հիմնական զեկուցողի բացակայության պատճառով օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է, այնուհետև հետաձգված նախագիծը հանվել շրջանառությունից:

armenpress.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40