Միջազգային տնտեսական 30-րդ հոբելյանական ֆորումին Հայաստանը ներկայացրել է ՍԱՏՄ ղեկավարը

10.09.2021 14:50
1003

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը մասնակցել է սեպտեմբերի 7-9-ը Լեհաստանի Կարպաչ քաղաքում տեղի ունեցած միջազգային տնտեսական 30-րդ հոբելյանական ֆորումին (փոքր Դավոս):

Հայտնում են  ՍԱՏՄ-ից՝ Ավետիսյանը ֆորումում հանդես է եկել «Սննդի համակարգերի վերակազմակերպում. ինչպես դադարեցնել սովը և պաշտպանել շրջակա միջավայրը» զեկույցով՝ խոսելով Հայաստանում օրգանական գյուղատնտեսության հեռանկարների մասին, դիտարկելով այն որպես աղքատության դեմ պայքարի ազդեցիկ միջոց և բնապահպանական կարևորագույն գործոն:

ՍԱՏՄ ղեկավարը առանձին հանդիպումներ է ունեցել Լեհաստանի կառավարող՝ «Օրենք և արդարություն», կուսակցության անդամների, այդ թվում՝ գյուղատնտեսության նախկին նախարար, իսկ այժմ խորհրդարանի՝ Սեյմի, պատգամավոր, գյուղատնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Յան Կշիշտոֆ Արդանովսկու, ինչպես նաև Եվրամիության գյուղատնտեսական հարցերով կոմիսար Յանուշ Վոյցեխովսկու հետ:

Յան Կշիշտոֆ Արդանովսկիի հետ Գեորգի Ավետիսյանը քննարկել է Լեհաստանի Հանրապետություն հայկական սննդամթերք և ոգելից խմիչքներ արտահանելու հնարավորությունները, իսկ Յանուշ Վոյցեխովսկու հետ՝ Եվրամիության երկրներ հայկական գյուղատնտեսական ապրանքատեսակների արտահանման հեռանկարներն ու այդ ուղղությամբ համագործակցության հնարավոր ուղիները:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34