Ճապոնիան ՀՀ-ին տրամադրել է հրշեջ մեքենաների նոր խմբաքանակ. Լուսանկարներ

07.05.2019 16:21
1122

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակարգ իրավիճակների նախարարությունում ներկա է գտնվել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանին տրամադրված հրշեջ մեքենաների ներկայացման արարողությանը: Ճապոնական կողմը մեր երկրին տրամադրել է 14 հրշեջ ավտոմեքենա, 3 ավտոսանդուղք և 1 կարգավար մեքենա: Այս մասին Analitik.am-ին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

 Իր խոսքում, վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հարգարժան պարոն դեսպան Ջուն Յամադա,

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչ Էջիրի Յուկիհիկո,
հարգելի պարոն նախարար, պետական այրեր, հյուրեր

Ուրախ եմ ներկա գտնվել այսօրվա հանդիսավոր արարողությանը, որի նպատակն է  ներկայացնել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանին տրամադրվող հերթական օգնության ծրագիրը: Այս անգամ JICA-ն Հայաստանին տրամադրում է օգնություն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության՝ Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզային հրշեջ փրկարարական ստորաբաժանումներին աջակցելու, դրանք արդիականացնելու համար: Համաձայն այդ ծրագրի՝ Ճապոնիայի  կառավարությունը Հայաստանին, ընդհանուր առմամբ, տրամադրելու է 36 միավոր հրշեջ մեքենա, 3 միավոր սանդուղքավոր մեքենա, շարժական արհեստանոցներ և պահեստամասեր, որոնք համալրելու են վերոնշյալ մարզերի տեխնիկական բազան: Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 14,5 մլն դոլար:

Ես ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Ճապոնիայի կառավարությանը Հայաստանին տրամադրվող օգնության և տարիներ շարունակ ցուցաբերվող ֆինանսական և տեխնիկական օժանդակության համար: Ձեր օգնությունը մշտապես օգնել է Հայաստանի զարգացման ծրագրերի իրականացման, տնտեսության և ենթակառուցվածքների արդիականացման հարցում: JICA-ի  օգնությունը կարևոր նշանակություն է ունեցել մեր էներգետիկ համակարգի արդիականացման և արդյունավետության բարձրացման համար: Հարկ է նկատել, որ ճապոնական օգնությունը հատկապես զգալի է եղել բնական աղետներից պաշտպանվելու մեր ունակությունների բարձրացման ոլորտում: Դա վերաբերում է սողանքների դեմ պայքարին, սեյսմիկ կայունությանը, հրշեջ ծառայության ունակությունների արդիականացմանը և այլ հարցերի:

Ցանկանում եմ հիշատակել մեկ այլ ծրագիր ևս, որի իրականացման հետ կապված հանդիսավոր արարողությունը նույնպես տեղի է ունեցել այսօր: Խոսքս Հայաստանի հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար նախատեսված սարքավորումների բարելավման համար տրամադրվող օգնության մասին է, որը կազմում է ընդհանուր առմամբ շուրջ 1.3 միլիոն դոլար:

Հայաստանը մշտապես շահագրգռված է ամրապնդել բարեկամական կապերն ու համագործակցությունը Ճապոնիայի հետ: Համոզված եմ, որ շատ բաներ կան, որոնք միավորում են մեր ժողովուրդներին: Թե՛ ճապոնացիները, թե՛ հայերն ունեն ուրույն և իրենց տարածաշրջանի համար առանձնահատուկ մշակույթ: Ուշագրավ է նաև այն, որ երկուսն էլ ունեն ազգային ինքնության ընդգծված զգացում: Օգնության ծրագրերն, անշուշտ, հանդիսանում են մեր բարեկամության և Հայաստանի նկատմամբ Ճապոնիայի ունեցած բարյացակամության արտահայտումը: Մեր ժողովուրդների և երկրների միջև գոյություն ունեցող հարգանքն ու համակրանքը լավ հիմք են հանդիսանում մեր երկկողմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու և կատարելագործելու համար: Մենք պատրաստ ենք գործադրել ամեն ջանք և որոնել նոր ուղիներ մեր կապերն ամրապնդելու և փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար: Շնորհակալ եմ»:

Միջոցառման ընթացքում որպես երկարատև և արդյունավետ համագործակցության խորհրդանիշ՝ մարվելու ՀՀ ԱԻՆ-JICA թեմայով է նամականիշ:

Հիշեցնենք, որ 2017թ. սեպտեմբերի 7-ին Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջև ստորագրվել  է ԱԻ նախարարությանը 36 հրշեջ մեքենա, 3 ավտոսանդուղք և 1 կարգավար մեքենա տրամադրելու մասին դրամաշնորհային համաձայնագիր:

Առաջին փուլի գույքն ու սարքավորումները արդեն իսկ Հայաստանի Հանրապետությունում են 14 հրշեջ մեքենա, 3 շարժասանդուղք 1 կարգավար մեքենա (շարժական արհեստանոց), իսկ երկրորդ փուլը՝ 22 հրշեջ մեքենա նախատեսվում է տրամադրել 2019թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Ծրագրի առաջին փուլով տրամադրվող մեքենաների բաշխումը կատարվել է հետևյալ կերպ՝ Շիրակի մարզ՝ 6 հատ 5  հրշեջ մեքենա, 1 շարժասանդուղք, Լոռու մարզ՝ 6 հատ 5 հրշեջ մեքենա, 1 շարժասանդուղք, Սյունիքի մարզ՝ 5 հատ 4 հրշեջ մեքենա, 1 շարժասանդուղք:

2019թ. ապրիլի 18-ից (մինչև մայիսի 25-ը) ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի «Լուսակերտ» ուսումնական բազայում կազմակերպվել է Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում հրշեջ գույքի բարելավման ծրագրի շրջանակներում ստացված հրշեջ ավտոմեքենաների շահագործման և սպասարկման վերաբերյալ մասնագիտական դասընթացներ՝ ճապոնացի մասնագետների մասնակցությամբ:

 

 

 

 

analitik.am

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև

26.10.2026 16:38

ԵՎՍ 17 ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԵՎ 2 ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ

26.10.2026 16:09

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի

26.10.2026 15:33

«Ինչո՞ւ է կենսաչափական նոր անձնագրի գինը սովորական անձնագրից մոտ 29 անգամ բարձր»․ հարց՝ Արփինե Սարգսյանին

26.10.2026 14:46

Սոցիալապես անապահով մարդը հազար դրամով հա՞ց գնի, թե՞ դեղ

26.10.2026 14:22

Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանը կգլխավորի «Շանթ դաշինք» կուսակցության նախընտրական ցուցակը

26.10.2026 14:12

Վախճանվել է Սյունյաց աշխարհի ճանաչված զավակ, մեծահամբավ բժիշկ Սլավիկ Ամիրյանը

26.10.2026 14:08

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ

26.10.2026 12:45

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

26.10.2026 12:37

Արժանապատվության անհավասարություն․ ինչո՞ւ Meta-ն պետք է դադարեցնի պաշտպանել Հայոց ցեղասպանության ժխտումը

26.10.2026 12:22

Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը

26.10.2026 12:17

Այսօր կկայանա Հայ Առաքելական եկեղեցու «ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը․ ArmLur.am

26.10.2026 11:59