Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Մակար վարդապետ Հակոբյանի ուղերձը՝ նոր տիպի կորոնավիրուսի առնչությամբ

04.04.2020 19:05
1298

Սիրելի՛ սյունեցիներ, հավատացյալ ժողովուրդ, եղբայրներ եւ քույրեր

Այս օրերին, երբ ողջ մարդկությունն ու հայ ժողովուրդը գտնվում են դժվարին կացության մեջ եւ կանգնած են կյանքի չարաղետ անակնկալների հաղթահարման ծանր մարտահրավերի առջեւ, հեշտ չէ հավաքել ուժ ու եռանդ՝ չհուսահատվելու, չտկարանալու, չշփոթվելու համար:

Այո, տխուր է պահը: Սակայն  տագնապալի այս իրավիճակում ժողովուրդները պետք է ապացուցեն իրենց ազգային գերագույն շահերի, սոցիալական պատասխանատվության գիտակցումն ու իրենց մտածումների եւ զգացումների ողջամտությունը:

Պատմությունը ցույց է տվել, որ մեր ժողովուրդը չգիտի հուսահատվել, չգիտի տկարանալ, ընդհակառակը, փորձության օրերին դառնում է մեկ հոգի՝ համախմբված մեկ նպատակի շուրջ՝  ցանկացած դժվարություն հաղթահարելու վճռականությամբ:

Ահա այս գիտակցումով է, որ դիմում եմ ձեզ:

Կոչ եմ ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին՝ մեծերին եւ փոքրերին, տղամարդկանց ու կանանց, ծերերին, մանուկներին՝ յուրաքանչյուրդ ձեր պատասխանատվության ու մասնակցության  բաժինը բերեք համավարակի հաղթահարման գործում՝ խստորեն հետևելով աղետի կանխարգելման համար թելադրվող բոլոր հրահանգներին: Միաժամանակ անվերապահ նվիրումով ու բարձրագույն աստիճանի գիտակցությամբ լծվեք ձեր ուսերին դրված պարտավորությունների կատարմանը,  հոգացեք ձեր հոգեւոր եւ մարդկային կարիքները:

Ամենքս մեր ջանքը հայրենի պետության ջանքին մեկտեղելու դեպքում, հավատում եմ, մոտ ապագայում կկարողանանք վերադառնալ  կյանքի բնականոն ընթացքին:

Հորդորում եմ նաեւ շարունակել պահպանել փոխադարձ հարգանք միմյանց հանդեպ, ոչ մի դեպքում թույլ չտալ թշնամանք վարակակիրների, նրանց ընտանիքի անդամների նկատմամբ՝  գիտակցելով, որ մեզնից որեւէ մեկն ապահովագրված չէ վարակակիր դառնալուց:

Թո՛ղ տերը բժշկություն պարգեւի ապաքինման կարոտ մեր զավակներին:

Սիրելի՛ հավատացյալներ

Ձեր ամենօրյա կյանքում ջերմեռանդորեն աղոթեք ու փրկություն հայցեք Աստծուց, որ այս փորձության հաղթահարման համար տարվող ջանքերն իրենց պտուղները տան, քանզի ասված է. «Ամեն ժամ պետք է աղոթել եւ չձանձրանալ» (Ղուկ. 18: 1):

Մնում եմ աղոթող, որ մեր հայրենիքն ու աշխարհը կարճ ժամանակ անց ազատվեն համավարակի վտանգից  ու նրա հետեւանքներից:

Ամեն:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40