Այս ապացույցը ուղարկեցի Շուռնուխի գյուղապետին և Սյունիքի ղեկավարությանը. Նաիրի Հոխիկյանը ներկայացրել է ապացույց

08.01.2021 11:38
1992

Հաղորդավար, լրագրող Նաիրի Հոխիկյանը անդրադարձել է ԽՍՀՄ տարիներին Հայաստանի ՍՍՀ և Ադրբեջանի ՍՍՀ սահմանի մոտ գտնվող բնակավայրերի խնդրին.

«Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրը ԽՍՀՄ տարիներին Հայաստանի ՍՍՀ և Ադրբեջանի ՍՍՀ սահմանից հեռու է եղել առնվազն 1կմ: Դա են վկայում նաև 1961թ. հրատարակված պաշտոնական ատլասի քարտեզները՝ հաստատված ԽՍՀՄ ամենաբարձր մակարդակով:

Քարտեզում հստակ երևում է, որ Գորիս-Կապան ճանապարհից մինչև սահման առնվազն 1 կմ հեռավորություն կա: Քարտեզի մասշտաբը 1:1.000.000 է:

Շուռնուխի 11 տները կառուցված են անմիջապես ճանապարհի կողքին, հետևաբար ամբողջությամբ մտնում են ՀՀ տարածքի մեջ: Եթե ուշադիր նայենք, կնկատենք նաև, որ ճանապարհի որևէ հատված Ադրբեջանի ՍՍՀ տարածքով չի անցնում:

Ատլասը տրամադրելու համար շնորհակալ եմ Gayane Muqoyan-ին: Այս ապացույցը ևս ուղարկեցի Շուռնուխի գյուղապետին և Սյունիքի ղեկավարությանը՝ թշնամու սեղանին դնելու և առայժմ բանակցային ճանապարհով մեր տարածքները պահելու համար:
Այս փաստական ապացույցները շարունակում եմ համառորեն ներկայացնել նաև ՀՀ կառավարությանը:

Եթե վերջապես մեկին սա պետք է, պատրաստ եմ ձեզ հետ ևս կիսվել: Ադրբեջանի հետ Մոսկվայում բանակցելիս հաստատ պետք կգա: Եթե ես պաշտոնապես ներկայացնեի ՀՀ-ն ու հայկական ազգային, պետական շահերը, ինձ միանշանակ պետք կգար յուրաքանչյուր նման փաստ» , – գրել է Հոխիկյանը:

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40