Ամեն օր չէ, որ տնտեսության մեջ 400 մլն դոլարի ներդրում են անում. մենք կողմ ենք Ամուլսարի շահագործմանը. «Հանրապետություն» կուսակցություն

22.08.2019 12:58
1096

<<Հանրապետություն>>կուսակցությունը ևս մեկ անգամ հայտարարում է՝ Հայաստանի տնտեսության զարգացումը այլընտրանք չունի, քան սեփական մարդկային և բնական ռեսուրսների ճշգրիտ օգտագործմամբ մաքսիմալ շահույթով, վերջնական ապրանք ստանալը: Մենք դեմ ենք հանքարդյունաբերություն և հումք վաճառելուն։

Մենք հանքարդյունաբերությունը լեռնամետալուրգիայի վերածելու կողմնակից ենք։

Ամուլսարը մեր հարստությունն է, և մենք ոչ միայն կողմ ենք նրա շահագործմանը, այլև գտնում ենք, որ վաղուց ժամանակն է Չարենցավանում՝ սև, իսկ Սյունիքում՝ գունավոր մետաղների մետաղաձուլական գործարաններ ունենալու։

Ավելին՝ «Հանրապետությունը» համարում է, որ պետությունը պետք է նշված ընկերությունների պայմանագրային պարտավորությունների մեջ ավելացնի կետ՝ պարտադրելով իրենց ստացած արդյունքի 40%ը, առաջնայնության սկզբունքով, վաճառել Հայաստանի ներսում գործող ներկա և ապագայում ձևավորվելիք արտադրական ընկերություններին։ Դա վստահաբար հնարավորություն կտա նոր ներդրումներ ներգրավվել և բարձր տեխնոլոգիական արտադրանք ու լավ վճարվող աշխատատեղեր ստեղծել։

«Հանրապետություն» կուսակցությունը կտրականապես մերժում է բնապահպանական պատրվակներով արտաքին քաղաքական ներգործությունը, որը մեր կարծիքով ստվերային ներգրրավվածություն ունի Ամուլսարի խնդրում: Դա է իրական սպառնալիքը Հայաստանի ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը, միջազգային իմիջին և ոչ թե քարոզվող բնապահպանական խնդիրները։

21-րդ դարի տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս կառավարել ու կանխել բնապահպանական ռիսկերը: Եվ ընդհանրապես ռիսկը, ոչ միայն սահմանին կանգնած զինվորինն է, այլև որոշակի առումով մեզնից յուրաքանչյուրինը, եթե ուզում ենք, իհարկե, չպարտվել այս պատերազմում, առավել ևս երբ արդեն հաղթել ենք։ Ամեն օր չէ, որ Հայաստանի տնտեսության մեջ 400 միլիոն դոլարի ներդրում են անում ու դրանից չօգտվելը միանշանակ ծանր հետևանք է ունենալու:

Կա այլ առաջարկ նաև՝ Ամուլսարը մնում է սար, տնտեսական պատասխանատվություն չունեցող բնապահպան ակտիվիստները հաղթում են, բայց այդ դեպքում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակի, սպառողական զամբյուղի, բյուջետային աշխատողների աշխատավարձի ավելացումից, պրոֆեսիոնալ բանակի անցնելուց, նոր զինատեսակներից, ապահով սահմանային ինժեներական կառույցներից ու տնտեսական հեղափոխությունից խոսելը անիմաստ է, որովհետև ներդրումներ և արտարժույթ ներգրավելու այլ ստաբիլ տարբերակ մենք ուղղակի չունենք։

Վերջիվերջո Հովհանես Թումանյանի ՙԱնխելք մարդը՚ հեքիաթի հերոսը ժողովրդական, բայց դրական կերպար չէ։ «Հանրապետություն» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ Ամուլսարը մեր հարստությունն է, և մենք պարտավոր ենք նրա հնարավորությունները ծառայեցնել պետությանն ու ժողովրդին: 


«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24