Ամենահարմարը Վաղատուրի տարածքն է եղել, ռուսները վերցրել են, ասում են՝ կազարմա պիտի կառուցեն

25.06.2021 17:38
1942

Բաքվի զորքերը շարունակում են մնալ Սյունիքի մարզի Սև լճի ու Խոզնավար համայնքի վարչական տարածքում։ Lragir.am-ի հետ զրույցում Խոզնավար համայնքի վարչական ղեկավար Վարո Գրիգորյանն ասաց, որ իրավիճակը հանգիստ է։ Օրերս տեղեկություն է շրջանառվել, որ Բաքվի զորքերը պետք է հետ քաշվեին, բայց, Վարո Գրիգորյանի խոսքով, արդեն 1․5 ամիս է նրանք մտել են ՀՀ տարածք ու դուրս չեն գալիս։ «Առայժմ մնում են, բայց ասում են՝ պետք է գնան։ Ոչ մի հստակ ինֆորմացիա չունենք, թե երբ են գնալու, ինչ է լինելու»,- ասաց նա։

Վարո Գրիգորյանի խոսքով՝ վերջին շրջանում աշխատանքներ են տարվում հավանաբար ռուս սահմանապահների տեղակայման համար։ Այն տեղեկությունը, որ սահմանի երկայնքով՝ Սոթքից մինչև Խոզնավար պետք է ռուս սահմանապահներ տեղակայվեն, Սյունիքի մարզի համայնաքապետերը լսել են։

«Եկել են, Վաղատուրում նրանց հող են հատկացրել, չափ ու ձև են արել, չգիտեմ՝ հիմա ինչ վիճակում է գործընթացը։ Մեր գյուղից մինչև Սոթք պետք է կանգնեն, տենց են ասել մեզ։ Ամենահարմարը Վաղատուրի տարածքն է եղել, վերցրել են, ասում են՝ կազարմա պիտի կառուցեն, զորք պիտի կանգնի։ Ռուսներն ասում են՝ մենք ենք գալու կանգնենք»,- ասաց համայնքի վարչական ղեկավարը։

Ներկայում, Վարո Գրիգորյանի խոսքով, համայնքի սահմանը հսկվում է հայկական զինված ուժերի կողմից։

Գյուղացիների մոտ խուճապային տրամադրություններ չկան։ Որոշ ժամանակ առաջ, երբ իրավիճակը սահմանին սրվել էր, Խոզնավարից կանանց ու երեխաներին հեռացրել էին, բայց, Վարո Գրիգորյանն ասաց, որ նրանց դարձյալ վերադարձել են գյուղ։ Խոզնավարի 400 հա արոտավայրերի մի մասը ներկայում Բաքվի ուժերի հսկողության տակ է։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ անասնապահության խնդիր են ունենալու։

Lragir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40