Ամենամյա դարձած Կորկոտի փառատոնը հասավ Եղվարդ գյուղ

16.11.2024 22:10
1059

Նոյեմբերի 16-ին՝ սահմանամերձ Եղվարդ գյուղում մեծ տոնախմբությամբ անցկացվեց կապանյան ավանդական ուտեստի՝ «Կորկոտի» փառատոնը, որն արդեն հինգերորդ տարին է իր շուրջն է համախմբում հազարավոր կապանցիների, այդ թվում նաև Կապան այցելած բազմաթիվ հյուրերի։ Իր ձևաչափով տարբերվող և արդեն ավանդույթ դարձած փառատոնը տարեցտարի առավել լայն ճանաչում և մասսայականություն է վայելում։ Դրա մասին է վկայում փառատոնին մասնակցելու ցանկություն հայտնած կորկոտ պատրաստողների թիվը, որը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 6-ով։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնի գլխավոր 22 հերոսները՝ կուրկուտ պատրաստողները, մինչ հյուրասիրությունը համայնքի ղեկավարի անունից ստացան խորհրդանշական նվերներ՝ խոհարարական դանակներ։

Փառատոնին «համ ու հոտ» հաղորդեցին թեմատիկ ու աչքի ընկնող տաղավարները, որտեղ իրենց մասնակցությունն էին բերել համայնքի նախադպրոցական ուսումնական բոլոր հաստատությունները, համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի անդամները, ովքեր բացի կորկոտից ու տեղում թխվող լավաշից, հյուրասիրում էին նաև ավանդական թթուների տեսակներ, տնական գաթաներ, փախլավա, ինքնաեռով պատրաստված անուշահամ թեյ, սուրճ` տարատեսակ չրերով, մուրաբաներով և ջեմերով:

Առանձին տաղավարներով ներկայացել էին նաև եղվարդեցիները և հարակից գյուղերը՝ իրենց բերք ու բարիքով և ձեռքի աշխատանքներով:

Այս ամենը ուղեկցվում էր հատուկ հրավիրված հյուր՝ «Էթնո քոլորս/Ethno colors» երաժտական խմբի գեղեցիկ կատարումներով։

Փառատոնն ուներ նաև մարզական բաղադրիչ, տեղում ձևավորված թիմերը հնարավորություն ունեցան իրենց ուժը ցուցադրել պարանի ձգման մրցաշարում և պարգևատրվել հավաստագրերով, մեդալներով և նվերներով:

Այս տարի փառատոնի պատվավոր հյուրն էր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, ով գլխավորում էր նաև ժյուրիի կազմը։ Բոլոր մասնակիցների պատրաստած կուրկուտը համտեսելուց հետո, ժյուրիի անդամները չիմանալով թե մասնակիցներից ով, որ կուրկուտն է պատրաստել, ընտրեց ամենահամեղ պատրաստվածը:

Այսպիսով, «Կորկուտի փառատոն-2024» մրցանակի հաղթող ճանաչվեց Արմենակ Պողոսյանը։ Փառատոնի մասնակիցների ընտրությամբ՝ «Լավագույն տաղավար» ճանաչվեց Կապանի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատությունը: Իսկ «Լավագույն կենաց» ասող դարձավ Արամ Հայրապետյանը։

Նշենք, որ կապանցիների և հյուրերի կողմից ամենասիրված ու սպասված նախաձեռնություններից մեկն իրականացվում է Կապանի համայնքապետարանի և մշակույթի կենտրոնի համատեղ ջանքերով։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24