Ապագա ծրագրավորողի երազանքն՝ անկատար

25.06.2021 11:31
5765

Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմի նահատակ Արամ Գրիգորյանի հիշատակին: Միջոցառմանը մասնակցում էին զոհվածի հարազատներն ու մտերիմները, նրան դասավանդած ուսուցիչներն ու դասախոսները: Սպասարկման բաժնի Ամերիկյան անկյունում նահատակ զինվորի անձնական իրերից, լուսանկարներից, պարգեւներից հետաքրքրական անկյուն էր ձեւավորվել: Ժամն էր արժանին մատուցելու հայրենիքի պաշտպանին...

Արամն ընտանիքի կրտսեր որդին էր՝ փոքրամարմին, բնավորությամբ՝ կենսախինդ, մարդկային հարաբերություններում՝ ընկերասեր ու կամեցող: Ուսման մեջ ավելի հակված էր դեպի տեխնիկական առարկաները, նա միշտ ցանկացել էր շուտ ավարտել զինծառայությունն ու հմտանալ ծրագրավորողի մասնագիտության մեջ:

Ծնվել է 2000 թ․ դեկտեմբերի 5-ին Կապանում: Նախ սովորել է Կապանի թիվ 6 դպրոցում, ապա կրթությունը շարունակել Աճանանի դպրոցում: Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաժին: Չորս ամիս սովորելուց հետո 2019 թ. հունվարի 23-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայության ուսումնական շրջանն անցկացրել է Գյումրիում տեղակայված N զորամասում: Ստանալով սերժանտի կոչում՝ տեղափոխվել է Պաշտպանության բանակի հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամաս:

Պատահում էր, որ կապվում էր հարազատների հետ, երբեք ծառայությունից չէր խոսում: «Ամեն ինչ նորմալ է»,- սա էր նրա մշտական պատասխանը իրեն հարցեր տվողներին:

Սեպտեմբերի 25-ին իջել էին դիրքերից, 26-ին անընդհատ ուզում էր տեսակապ հաստատել ընտանիքի անդամների հետ, բայց չէր ստացվում: Սեպտեմբերի 27-ի առավոտյան եղբորը հաղորդագրություն էր թողել, որ բարձրանում են դիրքերը, այնտեղից կկարողանա կապվել: Բայց տեղ հասնելուն պես անհավասար մարտի մեջ են ընկել: Թշնամու տանկից արձակած արկը կտրել է 20 տարին տակավին չբոլորած երիտասարդի կյանքի թելը...

Սեպտեմբերի 30-ին կապանցիները խոր վշտով վերջին հանգրվան ճանապարհեցին Արամ Գրիգորյանին, ում աճյունը զինվորական պատիվներով ամփոփվեց Բաղաբուրջի հուշահամալիրում՝ Արցախյան երկու պատերազմում ընկած կապանցի ռազմընկերների կողքին:

 

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40