Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի կապակցությամբ

28.01.2024 10:36
915

Սիրելի՛ հայրենակիցներ, հայոց բանակի վաստակաշատ, ազգանվեր գեներալներ և սպաներ, Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հսկող աննման և պանծալի զինվորներ, Արցախյան պատերազմների վետերաններ, կամավորներ և երկրապահներ, այսօր հունվարի 28-ն է, հայոց բանակի կազմավորման տոնը, տոն, որը խորհրդանշում է մեր հավաքական բազկի ուժն ու զորությունը, հաղթանակի և ազատության նկատմամբ մեր անկոտրում կամքն ու վճռականությունը, մեր անընկուն ոգին և անպարտելիությունը։

Հարգելինե՛րս, շուրջ 32 տարի առաջ՝ պատմական այս օրը, հիմք դրվեց մեր պետության ողնաշարն ու եղելիությունը ամրապնդող հայոց բանակի կազմավորմանը, որի հիմքում և ակունքներում ընկած էին այնպիսի վառ անհատականություններ, ինչպիսիք էին մեծն սպարապետ Վազգեն Սարգսյանը, Լեոնիդ Ազգալդյանը, Մոնթե Մելքոնյանը, ովքեր, ավաղ, այսօր չկան։

Փառք ու պատիվ մեր պետականության պահպանման և անսասանության համար իրենց կյանքն ու մատղաշ գարունները նվիրաբերած հայորդիներին, հավերժ խոնարհում ընկած, բայց երբևէ չծնկած հերոսների շիրիմներին։

Ամուր առողջություն, խաղաղ երկինք եմ մաղթում բոլոր սահմանապահներին, համբերություն և ամենօրյա բոցավառվող հույս՝ սահմանին զինվոր ունեցող հայ օջախներին։

Սրտանց շնորհավորում եմ բանակի օրվա կապակցությամբ և հավաստիացնում, որ մեր բանակը եղել ու մշտապես լինելու է հզոր ու անպարտելի։

Կեցցե՜ն հայոց բանակի քաջարի մարտիկները, կեցցե՜ն հերոսածին մեր մայրերն ու քույրերը, և կեցցե՜նք մենք՝ բոլորս, որ շարունակում ենք ապրել ու արարել մեր հայրենիքում։

Շնորհավո՛ր տոնդ, Հայկական բանակ։

Տեղի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40