Գրիգորյան Վլադ․ նահատակված պայմանագրայինն Աղիտու գյուղից

03.08.2021 16:09
6937

Գրիգորյան Վլադ Ալբերտի․ ծնվել է 1999 թ․ օգոստոսի 11-ին  Սիսիանի Աղիտու գյուղում։ Հիմնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, ապա սովորել Սիսիանի պետական քոլեջում, մասնագիտությամբ շինարար էր։ 2018-2020 թթ․ ծառայել է ազգային բանակում՝ Արցախի Հանրապետության Վարանդայի շրջանում։

Վլադը 2020 թ․ հունվարին էր զորացրվել։ Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց մի քանի ամիս անց պայմանագրային ծառայության է անցել Նորավանի զորամասում։ Ընկերները պատմում են, որ չնայած շատ երիտասարդ տարիքին, Վլադը լուրջ նպատակներ ուներ, որոնց հասնելու միակ ճանապարհը նրա համար անխոնջ աշխատանքն էր։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․ Վլադը միացավ Արցախ մեկնող ընկերներին։ Վլադի մասին 44-օրյա պատերազմում նրա կողքին մարտնչած ընկերը՝ Հայկն է պատմում․ «Սեպտեմբերի 29-ին ենք գնացել Արցախ, ամբողջ ընթացքում միասին էինք, Վլադն արագաշարժ, կատակասեր տղա էր, հեշտ ու արագ էր կողմնորոշվում։ Վլադի մասին միայն լավը կարող եմ ասել, ուզում եմ առանձնացնել նրա հայրենասիրությունն ու լավատեսությունը։ Հոկտեմբերի 20-ին Ադրբեջանն ավիացիոն հարձակման անցավ այն հատվածում, ուր մենք էինք։ Այս պատերազմն աննախադեպ էր զոհերի թվով․ զոհվեց նաեւ Վլադը, նա ծնողների միակ որդին էր, ծանր, շատ ծանր է վերհիշել այդ օրերը, ընկերներիս նահատակվելու ցավն անտանելի է»։

Վլադն ընտանիքի միակ արու զավակն էր, Վլադի նպատակներից մեկն էլ ամուր հայկական ընտանիք ստեղծելն ու մոր թոռներով շրջապատված լինելու փափագը կատարելն էր։ Ծնողները հիմա մենակ են, նրանց այս կյանքի հետ կապողը Վլադի լուսանկարներն ու նրանից մնացած ջերմ հիշողություններն են․ «Իմ բալան բոլորին հասնում էր, մեկին մի վատ բան չի արել, մեկի վատը չի ցանկացել, իմ մի հատիկն էր, իմ մինուճարն էր։ Նկարներին նայելով եմ ապրում, նկարներ շա՜տ-շա՜տ ունի․․․»,- հուսահատ հեկեկում է մայրը։

Վլադի աճյունը հողին է հանձնվել 2020 թ․ հոկտեմբերի 23-ին Սիսիանի զինվորական պանթեոնում։

 

Տիգրանուհի Բադալյան

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38