Քարերը հավաքելու ժամանակը

08.12.2020 12:53
5860

Ծանր ժամանակներ ենք ապրում: Ընդամենը մի քանի ամիս առաջ  ամենամղձավանջային երազներում անգամ չէինք կարող պատկերացնել այն, ինչ այսօր այլեւս իրականություն է: Հայ ժողովուրդը Մեծ եղեռնից ի վեր կրեց վերջին հարյուրամյակում ամենախոշոր կորուստները թե՛ մարդկային, թե՛ տարածքային առումով: Մենք կորցրեցինք մեր հայրենիքի գրեթե մեկ երրորդը՝ ներառյալ այնպիսի տարածքներ, որտեղ երբեւէ իր ոտքը թուրք ասկյարը չէր կարողացել դնել: Մենք կորցրեցինք մի ամբողջ սերունդ, մի ամբողջ ոսկյա գենոֆոնդ, որի վերականգնման համար տասնամյակներ են պետք, եթե իհարկե հնարավոր է երբեւէ այն վերականգնել: Դեռ երկար ժամանակ կպահանջվի կորուստների իրական ծավալը պատկերացնելու եւ ընկալելու համար, մանավանդ, երբ դեռ նոր կորուստների վտանգն իրական է, շատ իրական: Աշխարհաքաղաքական տեղաշարժերը սկսել են տեկտոնական բնույթ կրել, որի հետեւանքով մեր հայրենիքի գոյությունն իսկ հարցականի տակ է: Եվ այսպիսի պայմաններում չփորձել փնտրել անչափելի կորուստների պատճառները, չընդունել, չտեսնել, չհասկանալ եւ չուղղել թույլ տրված սխալները՝ հավասարազոր է ինքնասպանության հասցնող անմտության եւ անմեղսունակության: Սխալները, անշուշտ, բազմաթիվ են ու բազմաբնույթ, եւ մի քանի տողով անհնար է ու անիմաստ անդրադառնալ բոլորին, սակայն կփորձեմ առանձնացնել մի քանիսը, որոնք, կարծում եմ, կարելի է դասել կարեւորների շարքը

1.Անհատն ազգից վեր դասվեց: Ազգը սկսեց ապրել առանց ազգային երազանքի, ազգային նպատակի, ազգային ոգու, ազգային գաղափարախոսության: Ազգը սկսեց դավաճանել ինքն իրեն, իր հավաքական ինքնությանը, իր Եկեղեցուն: Ազգը պառակտվեց հների ու նորերի, սեւերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, հայաստանցիների ու ղարաբաղցիների: Հայրը սկսեց ատել որդուն, եղբայրը՝ եղբորը, ընկերը՝ ընկերոջը, սիրեցյալը՝ սիրեցյալին, հայը՝ հային, եւ այդ համատարած ատելությունից կուրացած դադարեցինք մտածել ապագայի մասին: Ազգը դադարեց ազգ լինելուց:

2.Հիմնահատակ աղավաղվեց հայ մարդու արժեքային համակարգը: Մենք դադարեցինք տարբերակել ճշմարտությունը ստից, բարին՝ չարից, առաջնայինը՝ երկրորդականից: Մեր կյանքում նյութը սկսեց գերակշռել հոգեւորին, ձեւը՝ բովանդակությանը, ատելությունը՝ սիրուն, մարդապաշտությունը՝ աստվածապաշտությանը, մեծամտությունը՝ ողջախոհությանը,  տգիտությունը՝ գիտելիքին, դասալիքը՝ հերոսին, մարտնչող միջակությունը՝ շնորհալիին, անառակը՝ պարկեշտին, հայհոյանքը՝ իմաստնությանը, յուրային լինելը՝ պրոֆեսիոնալ լինելուն, ֆեյսբուքյան «լայքերը»՝ իրական կյանքին: Արդյունքում ունեցանք փառամոլության, հեշտասիրության եւ արծաթասիրության բնազդներով առաջնորդվող սպառողական «քաղհասարակություն»: Կրթական, իրավականռազմական եւ տնտեսական ոլորտներում «բարեփոխումներ» իրականացնելիս որեւէ կերպ չհասկացանք, որ առաջնագծում կանգնած հայ զինվորն իր ծոցագրպանում պահելու է Աստվածաշունչը, եւ ոչ թե լանզարոտտեի կոնվենցիայի կամ մեկ այլ նմանատիպ հիմարության թղթային տարբերակը, որ պատերազմում հաղթելու համար հայ զինվորը կարիք ունի ժամանակակից զինտեխնիկայի ու ամենօրյա վարժանքների միջոցով դրանց տիրապետելու հմտությունների, եւ ոչ թե ելակի ու խորովածի, որ երկիրը զարգացնում են բարոյական եւ հոգեւոր բարձր արժեքների տեր պրոֆեսիոնալները, եւ ոչ թե «իզմ»-եր չունեցող, անգաղափար, անդեմ, ամեն ինչ խոստացող, բայց ոչինչ չանող եւ անընդհատ մեղավորներ փնտրող անհատները:

3.Այլեւս սպառողական դարձած հասարակությունը սկսեց փնտրել իր «փրկչին»:  Իսկ ինչպես հայտնի է, պահանջարկն անխուսափելիորեն ծնում է առաջարկ: Լավ մշակված տեխնոլոգիաներով հասարակությանը հրամցվեց գեղեցիկ փաթեթավորված «փրկչի» շողշողուն կերպարը: Արդեն իսկ Աստծուն կորցրած հասարակությունը հաճույքով ընդունեց նոր կուռքին՝ վերածվելով ինքնամոռաց կռապաշտների: Այս ամենի մեջ ամենացավալին այն է, որ հիմա էլ, այս անչափելի կորուստների ու վշտի ծովի մեջ չենք դադարում լինել կռապաշտը՝ չհասկանալով, որ խնդիրը ոչ թե անձերի, այլ գաղափարների կամ դրանց բացակայության մեջ է:

Ամենեւին չեմ ցանկանում իրականությունը ներկայացնել մռայլ գույներով, չեմ ցանկանում ձեւավորել հուսահատության եւ անկարողության մթնոլորտ, բայց ակնհայտ է, որ այլեւս հնարավոր չէ հանդուրժել ստեղծված իրավիճակը եւ կարիք կա արմատական փոփոխությունների: Ուստի խիստ անհրաժեշտ եմ համարում իրականությանը տալ սթափ գնահատական, իրականացնել ճիշտ ախտորոշում եւ գտնել Հայրենիքի փրկության ճիշտ ճանապարհը: Իսկ որ այդ ճանապարհը կա, դրանում չեմ կասկածում: Միայն անհրաժեշտ է դրսեւորել առողջ բանականություն, անսասան հավատք եւ անկոտրում կամք: Եկել է քարերը հավաքելու ժամանակը:

Աստված պահապան ամենքիս:

 

 

Խաչատուր Բադալյան

                                                 

 

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11