Կապանի մշակույթի կենտրոնում շինաշխատանքներ են

16.02.2021 12:43
6690

Կապանում եզակի շինհրապարակներից մեկը քաղաքի կենտրոնում է. հիմնանորոգվում է մարզկենտրոնի մշակույթի կենտրոնի մի հատվածը, արդեն ամբողջացել է շենքի ճակատային մասը, որ աչք է շոյում իր ձեւավորումով, զարդանախշերով: Ճակատային հատվածի վերնամասում ժամացույց կլինի, ինչի մասին հուշում է զարդանախշ շրջանը: Աշխատանքներն իրականացրել են տեղացի քարագործները՝ այդ գործի վարպետ Արամ Մեսրոպյանի գլխավորությամբ: Շինաշխատանքներն իրականացնող «Նորոգշին» ՍՊ ընկերության աշխղեկ Ջեյմս Վարդանյանը տեղեկացնում է, որ այսօրվա դրությամբ կատարվել է շինաշխատանքների 60-65 տոկոսը («Նորոգշին» ՍՊԸ տնօրեն՝ Ռազմիկ Փարսյան):

Այս օրերին մասնավորապես ներքին հարդարման աշխատանքներ են կատարվում երրորդ հարկում, երեսապատման աշխատանքներ՝ մյուս հարկերում:

Ուզում ենք պատմական անդրադարձ կատարել, քանի որ մշակութային այդ օջախը նաեւ տխուր օրեր է ունեցել․ պալատի հիմնարկեքը կատարվել է 1967թվականին, մինչդեռ կառույցը պատրաստ է եղել 1977-ի վերջին։ Ըստ ամենայնի՝ Խորհրդային Միություն կոչված հզոր պետության մեջ շինարարությունը ֆինանսավորելու խնդիրներ են եղել։

 Կապանի մշակույթի պալատը հանդիսականի առջեւ դռները բացեց 1977-ի նոյեմբերի 3-ին Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի բեմադրությամբ։ Մշակութային այդ իրադարձությունը մեծ ոգեւորություն էր առաջացրել Ղափանում։ Պատեհ առիթ էր հանրապետության ճանաչված արվեստագետներին տեսնել եւ նրանց արվեստի պատճառած հաճույքը վայելել հարազատ քաղաքի մշակույթի պալատում։

 Պալատը թարմություն հաղորդեց Ղափանի մշակութային կյանքին։ Բայց․․․ 1982-ի ամանորի նախօրեին հրդեհ բռնկվեց դահլիճի բեմում, այրվեցին բեմի երկու ռոյալները, բեմական վարագույրները, շարքից դուրս եկավ տեխնիկան։ Մեծ ջանքերի ու նվիրումի շնորհիվ այդ ամենը վերականգնվեց։ Բայց սա պալատին բաժին հասած վերջին պատուհասը չէր։ Արցախյան պատերազմն աննկատ չանցավ մշակութային օջախի կողքով եւս՝ 1992-ի սեպտեմբերի 17-ին թշնամու «Գրադ» կայանքից արձակված արկն ընկավ պալատի կենտրոնում եւ ավերածություններ սփռեց։ Վերականգնողական աշխատանքները  պահանջեցին տեւական ժամանակ: Եվ այդ ամենում անուրանալի է պալատի երկարամյա տնօրեն, մշակութային ոլորտի նվիրյալ Սուսաննա Մարտիրոսյանի դերը:

1995 թ. մայիսի 28-ին տասնօրյա արվեստի փառատոնով պալատը վերստին բացեց դռները, իսկ 1996-ի մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը, պատերազմական արհավիրք տեսած եւ օրավուր վերաշինվող Կապանի մշակույթի կենտրոնում (նույն պալատում) մեկնարկեց «Սյունիք-96» թատերական  փառատոնը: Յոթ օր շարունակ Կապանի արվեստասեր հասարակությունը հաղորդակից եղավ հանրապետության առաջատար թատերական կոլեկտիվների արվեստին: Եվ ցայսօր էլ մշակույթի կենտրոնի կոլեկտիվը մարզկենտրոնի բոլոր միջոցառումների գործուն մասնակիցն է ու մշակութային միջավայր ստեղծողը նաեւ, որն այսօր ամբողջությամբ չի հաջողվում հիմնանորոգումների պատճառով:

Ի դեպ, մարզկենտրոնի մշակույթի կենտրոնի հիմնանորոգումը ժամանակին նախաձեռնել էր երջանկահիշատակ Մաքսիմ Հակոբյանը:

Վահրամ Օրբելյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02