Նահատակ մարտիկ՝ Հովհաննես Խաչատրյան

15.06.2021 11:36
6909

Մարդն ապրում է այնքան, որքան նրան հիշում են: Հայրենիքի համար նահատակված զինվորի հիշատակը նրա ժամանակակիցներն են ապրեցնում: Կապանի Աշոտավան թաղամասի ակումբ-գրադարանում անկյուն է ձեւավորվել, որտեղ անձնական իրեր կան եւ երկու լուսանկար՝ Սենիկ Մարտիրոսյան, ով անհետ կորած է համարվում Արցախյան առաջին պատերազմի օրերից եւ Հովհաննես Խաչատրյան՝ մերօրյա պատերազմի նահատակ:

Բայց հունիսի 14-ի գլխավոր իրադարձությունը դեպի թաղամաս բարձրացող ճանապարհի հատվածում էր, որտեղ Աշոտավանի բնակչության նախաձեռնությամբ Հովհաննես Խաչատրյանի հիշատակը հավերժացնող հուշաղբյուրի բացում տեղի ունեցավ: Միջոցառմանը մասնակցում էին Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, սերժանտ Հովհաննես Խաչատրյանի մարտական հրամանատարները եւ զինակիցները՝ նաեւ Արցախի Հանրապետությունից ժամանած, նրան դասավանդած մանկավարժները, մոտակա թաղամասի բնակիչները: Հուշաղբյուրի բացման խոսքով եւ Տերունական աղոթքով հանդես եկավ Վահանավանքի հոգեւոր հովիվ տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը:

Այնուհետեւ միջոցառումը շարունակվեց Կապան համայնքի «Ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի էլեկտրոնային գրադարանում, որտեղ ներկայացվեց սերժանտ Հովհաննես Խաչատրյանի կարճատեւ կյանքի դրվագները, նաեւ ցավալի փաստը, որ նա զոհվեց հրադադարից ժամեր անց: Հովոյի անմիջական հրամանատար, կապիտան Երվանդ Ավագյանը նշեց, որ Խաչատրյանը գրագետ մարտ էր վարում՝ իր հետեւից տանելով ջոկի տղաներին: Հնչեցին հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ:

Հիշատակդ անմար, հայրենիքի զինվոր:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40