Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ

07.10.2024 19:49
792

Գրադարանային համակարգի հարգարժան աշխատակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ:

Գիտության և տեխնիկայի զարգացման ժամանակակից պայմաններում, երբ համակարգիչը, բարձր տեխնոլոգիաները մտել են մեր կյանքի ու կենցաղի գրեթե բոլոր ոլորտներ, ձեր բարեխիղճ աշխատանքի շնորհիվ է գիրքը, ընթերցանությունը շարունակում մնալ մատաղ սերնդի կրթության, դաստիարակության ու համակողմանի զարգացման կարևոր բաղադրիչներից մեկը:

Դուք միշտ առանձնահատուկ խնամքով և հոգատարությամբ եք վերաբերվում համաշխարհային գրականության մտքի գոհարներին՝ գրքերին, դրանք պահելով աչքի լույսի պես:

Գրադարանային գործը արդիականացման գործընթացում է, իսկ գրադարանավարի աշխատանքը ընդլայնում է իր բովանդակությունը, սակայն երբեք չի կորցնում իր նշանակությունն ու արժեքը:

Համոզված եմ, որ ձեր անգնահատելի աշխատանքը կշարունակի նպաստել մարդկանց և մշակույթի ու արվեստի շփմանն ու մերձեցմանը, քաղաքացու և հատկապես գալիք սերնդի դաստիարակությանն ու նրանց մեջ համամարդկային արժեքների սերմանմանը:

Շնորհակալություն հայտնելով մասնագիտությանն անշահախնդիր նվիրվածության, քրտնաջան ու համբերատար աշխատանքի, գիրք սիրելու և այն քարոզելու, ընթերցողին մշտապես օգտակար լինելու ձգտումի համար՝ մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն և լավատեսություն, ինչպես նաև հաջողություններ՝ ձեր պատասխանատու և պատվաբեր գործում:

Ձեզ բեղուն ու անխոնջ աշխատանք, սիրելի՛ գրադարանավարներ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40