Ու հնչեց վերջին զանգը

24.05.2024 16:43
1363

Այս ուստարում Սյունիքի մարզում 1074 շրջանավարտ հրաժեշտ տվեց դպրոցին։ Ավանդույթի համաձայն՝ օրվա խորհրդին պատշաճող միջոցառումներ տեղի ունեցան դպրոցներում, այնուհետև «Վերջին զանգին» նվիրված հանդիսությունները համաքաղաքային բնույթ ստացան։ Մարզկենտրոն Կապանում հանդիպման վայրն այս անգամ Գարեգին Նժդեհի հուշահամալիրն էր։

Կապան խոշորացված համայնքի դպրոցների շրջանավարտները նախ անցան կարմիր գորգով, ապա նրանց բարեմաղթանքի խոսքեր հղեց Կապանի համայնքապետի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը։ Հետո տեղի ունեցավ «Հաջողակ շրջանավարտ-2024» վիճակահանությունը։ Կապան համայնքի ղեկավարի կողմից համակարգիչներ ստացան Վարդավանք միջնակարգ դպրոցի շրջանավարտ Էլեն Նուրիջանյանը և Եղեգի դպրոցի աշակերտ Արման Կարապետյանը։

Հիշարժան օրվա տոնակատարությունը ներառում է նաև համերգային ծրագիր քաղաքի կենտրոնական հրապարակում և ուրախ դիսկոտեկ։

«Սյունյաց երկիրը» շնորհավորում է այս ուստարվա բոլոր շրջանավարտներին, նրանց մաղթում քաջառողջություն և բոլոր նվիրական իղձերի իրականացում։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40