ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեղրիում կեղծիքով հողամաս է օտարվել․ «Գլխավոր դերերում» են համայնքի ղեկավարն ու վերջինիս ընկերը՝ «Գոջին»

24.06.2021 17:38
6337

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 11.05.2021թ. NԿ269-Ա և 17.05.2021թ. NԿ289-Ա հրամաններով գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021 թ․ մայիսի 13-26-ը ներառյալ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում, որի արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների մի շարք խախտումներ։ Մասնավորապես, համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննումից պարզվել է հետևյալը․

Համայնքի ղեկավարի 01.07.2020թ. որոշմամբ՝ Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող 0.4388հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ այլ գործառնական նշանակության հողամասը օտարվել է աճուրդում հաղթող ճանաչված Ռոլանդ Գևորգյանին: Հողամասը վաճառվել է՝ առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ այն վաճառքի պահին ծանրաբեռնված է եղել ապօրինի հասարակական շինությամբ։ Ընդ որում՝ առանց որևէ օրինական հիմքերի առկայության՝ օգտագործվում է նաև ինքնակամ ցանկապատված հարակից լճակը։

Հիշեցնենք՝ Ռոլանդ Գևորգյանն, ում կեղծիքով օտարվել է հողամասը, հանդիսանում է Մեղրի համայնքի ղեկավարի ընկերը՝《Գոջի》մականվամբ, ով վարչապետի Մեղրի այցի ժամանակ սեռական հայհոյանքներ էր հնչեցնում:

Տեսանյութը՝ https://youtu.be/2GG4Fyb9Pp8

1in.am

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41