Ֆիլմի առաջնախաղ Քաջարանում

22.09.2026 12:30
443

Հայոց անկախության 35-րդ տարեդարձի օրը՝ սեպտեմբերի 21-ին, Քաջարանի մշակույթի պալատի դահլիճում տեղի ունեցավ «Մի գդալ սեր» կինոնկարի առաջնախաղը։

Քաջարանյան սինեմայում ներկա էր ֆիլմի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, գլխավոր հերոսուհուն մարմնավորած դերասանուհի Անի Խաչիկյանը, ինչպես նաև ֆիլմի պրոդյուսեր Արման Միտոյանը։

Դա մի ֆիլմ էր, որտեղ սերը, ընտրությունը, հայկական ջերմությունը միավորվում են մի գեղեցիկ պատմության մեջ։

Ֆիլմի ցուցադրումից առաջ Անի Խաչիկյանը «Սյունյաց երկրին» փոխանցեց, որ կինոնկարը բովանդակում է ժամանցային, թեթև, գեղեցիկ պատմություններ, ինչի շնորհիվ հանդիսատեսը երկու ժամ կարող է կտրվել առօրյա հոգսերից, մի գդալ սեր վերցնել և հեռանալ․ «Մենք փորձել ենք այդ ամենին հավատարիմ մնալ՝ ստեղծելով մի հոգեհարազատ պատում»։

Ֆիլմի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը ելույթ ունեցավ հանդիսատեսի առջև, մանրամասնեց կինոնկարի սյուժեն․ «Սա ֆիլմ է վերադարձի մասին, այն մարդկանց մասին, ովքեր ինչ-ինչ պատճառներով ծնվել են այլ երկրում, մեծացել օտար ափերում, բայց օրերից մի օր, հայտնվելով հայրենի հողի վրա, գիտակցում են, որ պիտի վերադառնան, ապրեն, արարեն և ստեղծագործեն այստեղ»։

Ֆիլմն անցավ լեփ-լեցուն դահլիճում։ Բացի այդ, քաջարանցիների և հանդիսատեսի համար լավագույն հնարավորությունն էր հանդիպելու սիրելի արվեստագետների հետ։

Ֆիլմի առաջնախաղը Քաջարանում անցավ համայնքապետ Մանվել Փարամազյանի հովանու ներքո։

Վահրամ Օրբելյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02