«Ամենայն հավանականությամբ, օրվա վերջում կքննվի». պաշտպանը՝ Ծառուկյանի կալանավորման միջնորդության մասին

17.06.2020 11:15
1141

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը դեռեւս չի քննվել:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա պաշտպաններից Սմբատ Մինասյանն ասաց, որ նիստի ժամ էլ նշանակված չէ. «Ամենայն հավանականությամբ, օրվա վերջ կլինի, ծավալը շատ է, մենք էլ պիտի ծանոթանանք, իրենք էլ»,- նշեց նա:

Ըստ պաշտպանի՝ հնարավոր է, որ միջնորդությունը մակագրված լինի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Ռոբերտ Պապոյանին. ասաց՝ իրենց այդ տեղեկությունը դեռ միայն բանավոր կարգով է:

Հարցին, թե Գագիկ Ծառուկյանն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ինչ դիրքորոշում է երեկ հայտնել, պաշտպանը չպատասխանեց՝ նշելով, որ թե մեղադրանքը, թե նրա դիրքորոշումը մտնում են նախաքննական գաղտնիքի մեջ:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովը երեկ համաձայնություն տվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից եւ ազատությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդագրին: Դրա վերաբերյալ ելույթ նաեւ ինքը`Ծառուկյանը, ասելով, որ կատարված գործընթացները հազիվ 1-2 ամիս տեւեն, եւ զուր տեղը հերոսացնում են իրեն: ԱԺ նիստի ողջ ընթացքում ԲՀԿ-ի աջակիցները բողոքի ակցիա իրականացրեցին եւ պարբերաբար բերման ենթարկվեցին ոստիկանության տարբեր բաժիններ: Վերջին տվյալներով`ժամը 22:30-ի դրությամբ, բերման ենթարկվածների թիվը 190 էր: Օրվա վերջում արդեն՝ շուրջ 8 ժամ տեւած հարցաքննությունից հետո, Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից. բակում հավաքվածները նրան ընդունեցին ծափահարություններով. «Ոչ մի հիմնավորում չկա, շինծու գործ է»,- հայտարարեց նա: 

Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ում հարցաքննվել էր նաեւ երկու օր առաջ՝ հունիսի 14-ին: Ողջ օրվա ընթացքում ԱԱԾ-ն 3 հաղորդագրություն էր տարածել՝ նրան, նրան պատկանող ընկերություններին եւ ԲՀԿ-ին առնչվող ենթադրյալ խախտումների մասին: Առաջին քրեական գործը հարուցվել է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով՝ ապօրինի ձեռնարկատիրության եւ խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու դեպքերի առթիվ,երկրորդը՝ 2017 թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրակաշառքի դեպքերի առթիվ, որին, ըստ ԱԱԾ-ի, մասնակցություն է ունեցել ԲՀԿ ղեկավար կազմը, նաեւ՝ անդամներ:Երրորդ քրեական գործն էլ վերաբերում է Առինջ համայնքի հողատարածքները Գագիկ Ծառուկյանին պատկանող «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ին օրենքի խախտմամբ օտարելու դեպքերին: Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց նաեւ 4-րդ քրեական գործի մասին. այն հարուցվել է ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, մի խումբ անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով եւ նյութապես շահագրգռելով՝ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, ինչպես նաեւ՝ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալու դեպքերի առթիվ:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40