Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան արգելելը հարված էր մեր երկրի միջազգային վարկանիշին. տեր Եսայի

23.03.2026 18:45
384

Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությունը Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետ երանաշնորհ Իլիա Երկրորդ Պատրիարքի հուղարկավորությանը կարևոր քայլ պիտի լիներ՝ համահունչ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և երկու Եկեղեցիների պատմական առնչակցությունների ոգուն։ Այդ մասին ի պատասխան NEWS.am-ի հարցմանը, թե ինչպես կգնահատի այն փաստը, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին արգելել են մեկնել Վրաստան՝ մասնակցելու Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք  Իլիա Երկրորդի հուղարկավորությանարարողությանը ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի ավագ քահանա Արթենյանը:

«Դատապարտելի է, որ ՀՀ իշխանությունները, չկարողանալով ճիշտ գնահատել իրողությունները և եղբայրական վրաց ժողովրդի կորստյան ու սուգի մեջ ի դեմս Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայոց Եկեղեցու զորակցության կարևորությունը, մերժեցին Նորին Սրբության ելքի արգելքի առնչությամբ ներկայացված միջնորդությունը՝ անհիմն նկատելով ի Տեր ննջած Համայն Վրաստանի Պատրիարք-Կաթողիկոսի հուղարկավորությանը Հայոց Հայրապետի ներկա գտնվելու անհրաժեշտությունը։ Նման գործելաոճը պախարակելի է, չի բխում ՀՀ շահերից, նաև մեծապես հարվածում է ինչպես երկրի արդարադատությանը, այնպես և միջազգային վարկանիշին։

Այսպիսով՝ հերթական անգամ իշխանությունները հակասահմանադրական քայլով, ակնհայտ քաղաքական որոշմամբ սահմանափակեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջեկեղեցական հարաբերությունների շրջանակում գործունեություն ծավալելու հովվապետական պարտավորություններն ու իրավունքները։ Այս ամենը հնարավոր չէ այլ կերպ որակել, քան իրագործված ապօրինի հետապնդում և բռնաճնշում»,- նշել է Արթենյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40