Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին

21.10.2018 21:01
1211

Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը մեկնեցին Լիբանան՝ մասնակցելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի քահանայական ձեռնադրության և օծման 50-ամյակին նվիրված արարողություններին:

Հոկտեմբերի 21-ին Անթիլիասի մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարում մատուցված Ս. Պատարագից հետո տեղի ունեցած պաշտոնական ընդունելության ընթացքում Նաթան արքեպիսկոպոսը Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից շնորհավորեց Արամ Ա Կաթողիկոսին՝ հրապարակելով նրան ուղղված Վեհափառ Հայրապետի շնորհավորական ուղերձը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորագրում մասնավորապես ասված է.

«Գոհունակությամբ տեղեկացանք, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքի մեջ հանդիսավորապես նշվելու է քահանայական Ձեր ձեռնադրության և օծման 50-րդ տարեդարձը:

Այս առիթով Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք Ձերդ եղբայրությանը Մեր ջերմ շնորհավորանքները և ամենայն բարյաց մաղթանքները:

Հինգ տասնամյակ առաջ Դուք նվիրվեցիք հոգևոր սպասավորությանը, և այսօր Ձեր հոբելյանը դիմավորում եք մեր Եկեղեցու անդաստանում արգասավոր ծառայության վաստակով: Տիրոջ պատգամին հավատարիմ՝ Դուք ջանացել եք արդյունավորել Ավետարանի կենարար խոսքի քարոզությունը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության խնամքի ներքո գտնվող հայորդյաց հոգևոր հոգածությունը՝ վայելելով հոգևոր դասի ու հավատացյալների սերն ու հարգանքը: Այս տարիների ընթացքին Ձեր վաստակը նաև հավելվել է գրական գործունեությամբ՝ մեր Եկեղեցու ազգային-հոգևոր կյանքին և միջեկեղեցական հարաբերություններին նվիրված խոհերի և ուսումնասիրությունների հրատարակությամբ:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի առաքելությանը Դուք կոչվեցիք մեր անկախ պետականության վերականգնման շրջանին, երբ նոր հորիզոններ բացվեցին մեր Եկեղեցու առջև՝ զորացնելու աշխարհասփյուռ մեր ժողովրդի միասնությունն ու առավել պայծառ դարձնելու նրա հոգևոր կյանքը: Ուրախ ենք, որ եկեղեցական մեր անդաստանում անբարենպաստ նախորդ ժամանակներից մնացած ընթացքները հաղթահարելու և խնդիրները կարգավորելու ուղղությամբ Ձեզ հետ քայլեր ձեռնարկեցինք: Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ գումարեցինք Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, սրբադասեցինք մեր անմեղ նահատակներին, ինչպես նաև կյանքի կոչեցինք հայրենական ու միջեկեղեցական կարևոր մի շարք միջոցառումներ:

Հավատում ենք, որ միասնական գործակցությամբ պիտի շարունակենք լուծման առաջնորդել հոգևոր-եկեղեցական մեր անդաստանում առկա մարտահրավերները՝ ի փառս Աստուծո, ի մխիթարություն համայն մեր ժողովրդի և ի զորացումն մեր Սուրբ Եկեղեցու: Ներկա մեր կյանքի հիմնախնդիրների առջև հրամայական է, որպեսզի Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին ուխտապահ մեր հոգևորականաց նվիրյալ ջանքերով առավել արդյունավորությամբ իրագործի տերունավանդ իր առաքելությունը՝ հանուն աշխարհսփյուռ մեր ժողովրդի ազգային ու հոգևոր զարթոնքի, մեր Հայրենիքի բարօրության ու առաջընթացի, համազգային մեր իղձերի իրականացման ու լուսավոր գալիքի:

Վերստին Մեր շնորհավորանքները բերելով, սիրեցյալ եղբայր, և հայցելով Տիրոջ Սուրբ Աջի առաջնորդությունն ու հովանին Ձեզ՝ մաղթում ենք քաջառողջություն և արդյունավոր գահակալության երկար տարիներ՝ ի շինություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու»:

1in.am

 

 

 

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21