Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Յուրի Վարդանյանի ընտանիքին

02.11.2018 21:26
1227

Նոյեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի ընտանիքին:  

«Բարեհիշատակ Յուրի Վարդանյանը իր բազմաթիվ հաջողություններով նոր նվաճումներ արձանագրեց մարզական ասպարեզում՝ դառնալով ծանրամարտի բազմակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն։ Հաղթանակներ արձանագրելով աշխարհի առաջնություններում՝ նա նշանակալի ձեռքբերումներով հավելեց փառքն ու հեղինակությունը մեր ժողովրդի։ Լուսահոգի Յուրի Վարդանյանը նաև քաղաքական ասպարեզում իր գործունեությամբ ջանաց օգտակարություն բերել Հայաստանի առաջընթացին և հայրենի մեր երկրում սպորտի զարգացմանը։ Իբրև ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան իր ավանդն ունեցավ հայ-վրացական կապերի ամրապնդման գործում:

Ցավ է ամենքիս համար արժանավոր հայորդու կորուստը։ Հոգելույս Յուրի Վարդանյանը, լուսավոր հիշատակ թողնելով մեր ժողովրդի զավակների և բոլոր մարզասերների սրտերում, երկրային իր կյանքի ընթացքը ավարտելով, փոխադրվում է հավիտենություն՝ ժառանգելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից Իր հետևորդներին խոստացված Երկնքի արքայությունը», - ասված է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում:

Նորին Սրբությունը հայցել է Երկնավոր Տիրոջը Սուրբ Հոգու մխիթարություն ու սփոփանք շնորհել ննջեցյալի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին։

armtimes.com

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40