ԱՄԵՆՇԱԲԱԹՅԱ ԱՅՑԵՐ՝ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ

14.09.2024 22:15
685

Շարունակելով ամենշաբաթյա շրջայցերը շինհրապարակներ՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը համայնքապետարանի և շինարարությունն իրականացնող ընկերությունների պատասխանատուների հետ հետևել է հիմնանորոգման ենթակա կառույցներում և բարեկարգվող բակային տարածքներում ընթացող աշխատանքներին։

⚠️Այցի ժամանակ համայնքի ղեկավարը դիտարկել է Կապանի համայնքապետարանի գոյություն ունեցող մասնաշենքի ուժեղացման, վերակառուցման և նոր մասնաշենքի կառուցման, Կապանի թիվ 1 ՆՈՒՀ-ի շենքի հիմնանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:

Ինչպես նաև այցելել Դավիթ Բեկ թիվ 3 բազմաբնակարան բնակելի շենքի հարևանությամբ կառուցվող խաղադաշտ, Գարեգին Նժդեհ թիվ 22 և 24 շենքերի հարևանությամբ կառուցվող խաղադաշտ և խաղահրապարակ,

Երկաթուղայինների թիվ 13 շենքի հարևանությամբ կառուցվող մանկական խաղահրապարակ և Դավիթ Բեկ հուշարձանի հետնամասի հենապատի վերանորոգման տարածք, որոնք իրականացվում են համայնքի բյուջեի միջոցներով:

✅Բոլոր շինհրապարակներում կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նախագծով նախատեսված ծրագրերի մանրամասները քննարկելիս Գևորգ Փարսյանը առանձնահատուկ կարևորել է շինարարության ողջ ծավալով կատարումը և աշխատանքների որակի սահմանված բարձր նշաձողի պահպանումը։

Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ

05.10.2026 22:07

Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը

05.10.2026 21:46

Մարկո Ռուբիոն և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

05.10.2026 21:36

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Քրիստինա Թաթարյանը հայերենի գրագիտության հետ լուրջ խնդիրներ ունի

05.10.2026 17:17

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12