Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի շնորհավորանքը՝ ՀՀ բանակի օրվա կապակցությամբ

28.01.2024 10:21
799

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայոց բանակի հարգելի՛ հրամանատարներ, պարոնայք սպաներ և զինվորներ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 32–րդ ամյակի առթիվ շնորհավորում եմ բոլորիս։

Հայոց բանակն իր ողջ պատմության ընթացքում, անցնելով բազմաթիվ փորձությունների, այդ թվում՝ պատերազմների և ծանր կորուստների միջով, եղել և այսօր էլ շարունակում է մնալ մեր հայրենիքի և ժողովրդի հանգստության և անվտանգության պաշտպանը, մեր հայկականության պահպանման և մեր լինելիության բացառիկ երաշխավորը:

Այսօր մենք բոլորս, ոչ միայն պետք է պարզապես գնահատենք և արժևորենք հայոց բանակի, հայ զինվորի անփոխարինելի դերն ու նշանակությունը մեր խաղաղ կեցության ապահովման գործում, այլև, յուրաքանչյուրս մեր պատասխանատվության ոլորտում պետք է անենք առավելագույնը, ուժեղանանք, հզորանանք և ամուր ու շոշափելի թիկունք դառնանք նրա համար։ Հետևաբար, մեր պարտքն է մշտապես լինել բանակի կողքին՝ մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքով, մեծագույն հավատով ու անմնացորդ նվիրումով, որովհետև բանակը մեր ապագան է, պատիվն ու արժանապատվությունը։

Իհարկե, այսօր մենք մեկ անգամ ևս երախտագիտությամբ և խոնարհումով հիշում ու ոգեկոչում ենք բոլոր այն նվիրյալներին, ովքեր կանգնած էին հայոց բանակի ստեղծման ակունքներում, նրանց, ովքեր կռվել և գիտակցաբար զոհաբերել են իրենց ամենաթանկը՝ կյանքը, հանուն մեզ, հանուն թիկունքում գտնվող ծնողների և հարազատների անվտանգության։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս համազգային այս տոնի կապակցությամբ՝ ցանկանում մեր երկրին ու բանակին անխախտ խաղաղություն, զորացում և բարգավաճում բոլոր ոլորտներում։

Շնորհավոր տոնդ, հայ զինվոր և 32-ամյա ՀՀ Բանակ։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40