Հեզբոլահը հրթիռներ ու անօդաչուներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ՑԱԽԱԼ-ն էլ հարվածել է Բեյրութին

02.03.2026 12:26
352

Մարտի 2-ի գիշերը Հեզբոլահը հրթիռներ և անօդաչուներ է արձակել Իսրայելի ուղղւթյամբ։ Այդ մասին գրում է The Times of Israel-ը։ Հեզբոլահում հայտարարել են, որ այդ հարվածները Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության վրեժն են։

Լիբանանի տարածքից արձակված հրթիռների ու անօդաչուների պատճառով Իսրայելի հյուսիսում հայտարարվել է օդային տագնապի ազդանշաններ։ Ինչպես փոխանցում է The Times of Israel-ը, հարձակման հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։ ՑԱԽԱԼ-ի՝ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ հրթիռների և անօդաչուների մի մասը ոչնչացվել են իսրայելական հակաօդային պաշտպանության միջոցների կողմից, մյուսներն էլ ընկել են անմարդաբնակ տեղանքներում։

Ի պատասխան, Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Բեյրութում և Լիբանանի հարավում Հեզբոլահի հետ առնչվող մի քանի տասնյակ օբյեկտների։

«Մենք պատրաստվել էինք այն սցենարին, որը ենթադրում է պատերազմ մի քանի ճակատներով և Հեզբոլահի դեմ հարձակողական գործողություն։ Մենք թույլ չենք տա որևէ վնաս հասցնել Իսրայել Պետության բնակիչներին կամ էլ հյուսիսային սահմանին»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Էյալ Զամիրը։

Լուսանկարում՝ Բեյրութը իսրայելական հարվածից հետո/ The Associated Press գործակալություն

hetq.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22