ՊԵԿ-ը պարզեցրել է վարչարարության ընթացակարգերը

29.12.2020 14:01
1178

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ իրականացված օրենսդրական փոփոխությունների շրջանակում շարունակում է ակտիվ քայլեր ձեռնարկել  Հայաստանի գործարար միջավայրի բարելավման համար։ ՊԵԿ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել.

«ՀՀ կառավարության 2020թ․ հուլիսի 2-ի թիվ N1130-Ն որոշմամբ ներդրվել է  մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման ժամանակահատվածի հաշվառման համակարգը: Արդյունքում՝ սահմանվել են արտաքին տնտեսական գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների առանձին գործողությունների (ծախսատարության, ժամանակատարության, մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերի քանակ) հաշվառման որոշակի մեխանիզմներ:  

Փոփոխությունը ենթադրում է նաև էլեկտրոնային համակարգով հայտարա­րատուներին համապատասխան հարցաթերթերի ուղարկման և տեղեկատվության ամփոփման ու հրապարակման կարգավորումներ։

Մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման ժամանակահատվածի հաշվառման համակարգը հնարավորություն կտա համապատասխան վիճակագրության վարման միջոցով ապահովել ապրանքների բացթողմանն ուղղված մաքսային գործառնություններին առնչվող վարչարարության պարզեցումը:

Օրենսդրական երկրորդ կարևոր փոփոխությունը նպատակ ունի մեծացնել Հայաստանի Հանրապետության տարանցման պոտենցիալը։ ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 30-ի թիվ 1255-Ն որոշմամբ պարզեցվում են Հայաստանի Հանրապետության տարածքում սկսվող և ավարտվող մաքսային տարանցման շրջանակներում գործառ­նություն­ները։ Մասնավորապես՝ պարզեց­ված գործառնություններին (մաքսատուրքի, հարկերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման չտրամադրում, ուղեկցող փաստաթղթերը որպես տարանցման հայտարարագիր կիրառելու) առնչվող դրույթները տարածվում են նաև ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին և ներքին մաքսային մարմնից մինչև մեկնման մաքսային մարմին փոխադրման դեպքերի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40