Սերժ Սարգսյանն արդեն հարցազրույց է տվել Սոլովյովին

03.04.2019 15:22
1151

Երեկ Եռաբլուր այցի ժամանակ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հերթական անգամ փայլեց լրագրողների հետ շփման ոճով՚։ Նա ինչպես լրագրողատյաց եղել է, այնպես էլ մնացել է անգամ պաշտոնանկությունից հետո։ Լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան՝ Սարգսյանը համառորեն լռում էր։ Հարցին, թե ձեզ անընդհատ մեղադրում են ապրիլյան քառօրյայի համար, ասում են՝ պայմանավորված պատերազմ էր, ո՞նց կարձագանքեք, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, տեսնելով, որ չնայած Սերժ Սարգսյանի լռությանը, լրագրողները համառորեն շարունակում են հնչեցնել իրենց հարցերը, արձագանքեց, որ «հարգելի լրագրողներ, ձեր բոլոր հարցերին ես պարոն Սարգսյանին ճանապարհելուց հետո կպատասխանեմ»: Լրագրողները հիշեցրին Աշոտյանին, որ ասում էր՝ «ես Սերժ Սարգսյանի հետ մտերիմ եմ, բայց իրավասու չեմ պարոն Սարգսյանի անունից խոսելու»: Սերժ Սարգսյանը հազիվ էր զսպում ծիծաղը: Այնուհետեւ լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը սկսեց գովալ Սերժ Սարգսյանը չասված խոսքը՝ նշելով, որ նրա խոսքը սպասված է, նա շուտով կխոսի, ամեն ինչ ունի իր ժամանակը։ Աշոտյանը նաեւ նշել է, որ Սարգսյանը հարցազրույցների տասնյակ հրավերներ ունի բազմաթիվ լրատվամիջոցներից, նախկին նախագահը խոսելու է հայկական լրատվական դաշտի հետ հայկական լսարանի համար։ Ի դեպ, ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ Սերժ Սարգսյանւց հարցազրույց է վերցնելու իրեն հայերի մեծ բարեկամ համարող հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը, որը եթեր է հեռարձակվելու ռուսական 2-րդ հեռուստաալիքով։ Մենք տեղեկացանք, որ հարցազրույցը արդեն կայացել է, եւ այն ապրիլի 23-ին եթեր կհեռարձակվի։ Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ հենց այդ օրը Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։

live24.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40