Ամենուր սպասված ու սիրված Արշավիր Պողոսյանը

19.02.2021 14:34
1932

Արշավիր Աշոտի Պողոսյան․ ծնվել է 1966թ․ սեպտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է գյուղի դպրոցում։ Երկար տարիներ աշխատել է ՀՀ ՊՆ-ում՝ վարորդ։ Երկու դուստր եւ երկու թոռ ուներ։

Ամենուր սպասված ու սիրված էր Արշավիրը, կարողանում էր լեզու գտնել բոլորի հետ, նրա հետ ծանոթությունն անպայման վերածվում էր ընկերության։

Տեղ գյուղի զավակը գիտեր՝ Արցախն իրենց վահանն է, չլինի հայկական Արցախը, գող ու ավազակ ադրբեջանցին կգա՝ կմոտենա իր գյուղին, մի օր անասուն կգողանա, մի օր կկրակի գյուղի կողմը, կխաթարվի գյուղի անդորրը, Արցախը պիտի մնա հայկական ոչ միայն պատմական արդարության, այլեւ Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու համար։ Այդ համոզմունքն էր նրան ստիպել 1990-ին եւ 2016-ին հասնել մարտադաշտ։

2020թ․ սեպտեմբերի 27-ին թուրքը նորից ոտքի ելավ՝ հայկական հողից հերթական կտորը պոկելու․ Արշավիրը տեղը չէր գտնում, զավակները հազար պատճառ գտան, խնդրեցին, համոզեցին, որ  ռազմաճակատ չմեկնի, բայց հողը տնքում էր, ու Սյունիքի զավակը տանը մնալ չկարողացավ։ Սեպտեմբերի 28-ին կամավորագրվեց․․․

Հոկտեմբերի 1-ին թշնամական հարվածային անօդաչուն թիրախավորեց Արշավիրի՝ զինամթերք տանող մեքենան․ զոհվեց քաջ սյունեցին՝ հայրենիքը կյանքով պաշտպանելու իր հերոսական օրինակն ավանդելով մեզ․․․

Տիգրանուհի Բադալյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40