Ամերիկայի հայկական համագումարն անցկացրեց տարեկան իր խորհրդաժողովը. Լաչինի միջանցքի հարցն առանցքային թեմաներից էր

31.03.2023 12:30
816

Լաչինի միջանցքի շրջափակումը ու Հայաստանի անվտանգության մարտահրավերներն առանցքային տեղ են զբաղեցրել Ամերիկայի հայկական համագումարի՝ ԱՄՆ Կոնգրեսում ընթացած այս տարվա խորհրդաժողովներում:

Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»:

Դրանց ողջ նպատակն է վստահ լինել՝ ամերիկահայությանը հուզող խնդիրները գտնվում են ամերիկացի օրենսդիրների ուշադրության կենտրոնում, ասում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

«Մենք ցանկանում ենք համոզվել, որ առկա են շոշափելի արդյունքներ, և որ միջանցքի շրջափակումը վերացվում է: Ցանկանում ենք վստահ լինել, որ մեր ձայնը լսելի է և հստակ հնչում է ԱՄՆ Կոնգրեսում, և որ կարող ենք անել հնարավոր ամեն ինչ հայ ժողովրդին օգնելու համար»,- նշում է Արդունին:

Կոնգրեսական Ջուդի Չուի կարծիքով՝ այս միջոցառումների կարևորությունը էլ ավելի է մեծացել վերջին զարգացումների համատեքստում:

«Դա հատկապես կարևոր է այսօր, քանի դեռ Արցախում մարդիկ գտնվում են արգելափակված վիճակում, զրկված են առաջին անհրաժեշտության պարագաներից, դեղորայքից, սնունդից և էներգետիկ պաշարներից: Շատ ծանր վիճակ է, քանի որ Ադրբեջանը փակել է ցամաքային Լաչինի միջանցքը։ Եվ դա մի հարց է, որը մենք պետք է լուծենք, քանի որ մարդիկ չեն կարող ապրել նման տառապելի պայմաններում»,- ասում է նա:

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոնն էլ հայտնել է Կոնգրեսում նոր նախաձեռնությունների մասին:

«Մենք նամակ էինք պատրաստել՝ ուղղված հատկացումների հանձնաժողովին, ուր խնդրում էինք 100 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին և ավելի քան 60 միլիոն դոլար՝ Արցախին: Այն կոչ էր անում մեր կառավարությանը դատապարտել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և խնդրել մեր պետքարտուղարության միջոցով դիմել բոլոր հնարավոր քայլերի՝ դադարեցնելու այս շրջափակումը»,- «Ամերիկայի ձայն»-ին ասել է կոնգրեսական Փալոնը:

Կոնգրեսական Ջիմ Կոստան էլ վստահ է՝ այս խորհրդաժողովները հիշեցնում են Կոնգրեսին ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված պարտավորության մասին:

«Ամերիկահայությունը հատուկ դերակատարում ունի Հայաստանի շահերի պաշտպանության և ԱՄՆ-Հայաստան գործընկերության հարցերում, ինչպես նաև այն ջանքերում, որոնք միտված են պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված այլ երկրներին, ինչպես նաև վերացնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի սարսափելի շրջափակումը, որն ազդում է Արցախում շուրջ 120 հազար հայերի կյանքի վրա»,- պնդում է Կոստան:

Ամիսներ առաջ Ռոդ Այլենդ նահանգից ԱՄՆ Կոնգրեսին և հայկական հանձնախմբին միացած կոնգրեսական Սեթ Մեգեզիները Լաչինի միջանքի շուրջ զարգացումը որակում է իրական մարդասիրական ճգնաժամ: Նա կոչ է անում իր բոլոր գործընկերներին գիտակցել հայկական հիմնախնդիրներին աջակցելու կարևորությունը՝ հատկապես Լաչինի շրջափակման պայմաններում:

«Խնդիրն այն է, որ Կոնգրեսի շատ այլ անդամներ այնքան էլ լավ ծանոթ չեն այս հարցերին: Նրանք չեն հասկանում, թե ինչ է կատարվում Արցախում: Եվ ահա, թե ինչու են նման խորհրդաժողովներն այդքան կարևոր, ուր բոլորս կարող ենք աշխատել միասին ու քննարկումներ անցկացնել գործընկերների հետ՝ նրանց տեղեկացնելով, թե ինչ է կատարվում և ինչու պետք է լրջագույն մոտեցում ցուցաբերել այս հարցերին»,- նշել է նա:

ԱՄՆ Կոնգրեսում խորհրդաժողովի եզրափակիչ միջոցառման ընթացքում ելույթ ունեցած ամերիկացի կոնգրեսականները հավաստիացնում են՝ շարունակելու են հանդես գալ ի պաշտպանություն հայկական շահերի: Նրանք խստորեն դատապարտում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08