«27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ)

16.03.2026 12:37
465

«Ազգային կրթության խորհրդի» անդամ Ատոմ Մխիթարյանը Euromedia24-ի հետ զրույցում հայտարարել է՝ «կրթության հասանելիության ապահովում» անվան ներքո ԿԳՄՍ նախարարությունը սեպտեմբերից նախատեսում է շուրջ 230 դպրոց փակել՝ ներկայացնելով այն իբրև օպիտմալացման ծրագիր։

Փորձագետը մանրամասնում է՝ հրամանը նախատեսում է փոխել այն դպրոցների ֆինանսավորման կարգը, որտեղ սովորում է 100-ից պակաս աշակերտ․

 «Ուշադրություն դարձրեք՝ նախագծում ոչ մի տեղ բառացիորեն գրված չէ «դպրոցների փակում»։ Օգտագործվում են ավելի մեղմ բառեր՝ «միավորում», «կենտրոն դպրոցներ», «կլաստերիզացիա» և այլն։ Բայց բովանդակային առումով սա հենց դպրոցների փակման ծրագիր է։

Այստեղ արդեն հղում էին անում կառավարության մեկ այլ ծրագրի՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» նախաձեռնությանը։

Բայց իրականությունը հետևյալն է․ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 15-ը, այսինքն՝ մինչև 2026 թվականի մեկնարկից ընդամենը երկու շաբաթ առաջ, այդ ծրագիրը կատարվել էր մոտ 20 տոկոսով։ Նախատեսված 300 դպրոցից պատրաստ և շահագործման հանձնված էր ընդամենը 60-ը։

Այս պայմաններում ենթադրվում էր, որ նոր դպրոցներ կկառուցվեն, իսկ հները կփակվեն ու կմիավորվեն դրանց հետ։ Բայց սա ուղղակի անհնար է, քանի որ 229 դպրոց միավորել ընդամենը 60 կառուցված դպրոցների հետ՝ ֆիզիկապես և կազմակերպչորեն իրատեսական չէ։

Ավելին՝ այդ նոր կառուցված դպրոցների մի մասն անգամ սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում չէ »,-ասում է Ատոմ Մխիթարյանը։

«Ազգային կրթության խորհրդի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս դպրոցների մեծ մասը գտնվում է փոքր և հիմնականում սահմանամերձ բնակավայրերում։ Ընդհանուր առմամբ, 55 սահմանամերձ բնակավայրերի դպրոց պետք է փակվի, որոնցից 27-ը Սյունիքում են։ Փորձագետի խոսքով՝ սա նշանակում է, որ Սյունիքի 27 բնակավայր փաստացի դատապարտվում է դատարկման։

Նման իրավիճակ կա նաև Վարդենիսում, Տավուշում, ինչպես նաև Շիրակի մարզի հատկապես բարձր լեռնային համայնքներում՝ օրինակ Ամասիայի տարածաշրջանում։

lurer.com

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19