Ամերիկյան կողմի հետ տարբեր թեմաներ են քննարկվում. ԱԳՆ խոսնակը՝ Թրամփի բանագնացի հայտարարության մասին

14.05.2025 22:06
538

Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ, «Ազատությանը» հայտնել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ արձագանքելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հայտարարությանը:

Սթիվ Ուիթքոֆն ամերիկյան պահպանողական Breitbart կայքին տված հարցազրույցում չէր բացառել, որ Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաև Լիբանանն ու Սիրիան միանան խաղաղության «Աբրահամի համաձայնագրերին». - «Ես խոսում եմ մի շարք երկրների՝ «Խաղաղության Աբրահամի համաձայնագրերին» միանալու մասին: Դա կարող է տեղի ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի հետ, որոնք մեր կարծիքով շատ-շատ մոտ են իրենց միջև հակամարտության վերջնական կարգավորմանը: Երկուսն էլ, կարծում եմ, հնարավոր է ցանկություն հայտնեն միանալ «Աբրահամի համաձայնագրերին»: Սա մի մեծ նախաձեռնություն է նախագահի համար, և նա հավատում է դրան»:

ԱԳՆ խոսնակը փաստացի չի բացառել, որ կարող է քննարկում լինել ամերիկյան այդ նախաձեռնության շուրջ:

«Ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- «Ազատությանն» ասել է Անի Բադալյանը:

«Ազատությունը» ԱԳՆ խոսնակից մասնավորապես հետաքրքրվել էր՝ արդյոք Հայաստանին եղե՞լ է «Աբրահամի համաձայնագրերին» միանալու առաջարկ, ի՞նչ է Երեւանը պատասխանել, արդյոք կողմերը՝ Երևանն ու Բաքուն այս համաձայնագրին միանալու մասին որևէ քննարկում, շփում ունեցե՞լ են, և եթե՝ այո, ո՞րն է Բաքվի դիրքորոշումը: Բադալյանը այս հարցերին չի պատասխանել:

«Աբրահամի համաձայնագրերը» ԱՄՆ միջնորդությամբ մի շարք արաբական երկրների և Իսրայելի հարաբերությունների կարգավորմանը միտված նախաձեռնություն է:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40