Ամերիկյան մշակութային շրջագայություն՝ մարզում

10.09.2015 12:20
2204

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ եւ աջակցությամբ «Ամերիկյան մշակութային շրջագայություն-2015» ծրագրի շրջանակներում մարզի որոշ քաղաքներում «Հոլիվուդ նոն ստոպ» համերգային ծրագրով հանդես եկավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան):

Ինչպես ելույթի խոսքում նշեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի գրասենյակի ղեկավար Ժաքլին Դիլին, ծրագիրը մեկնարկել է Սյունիքից եւ կտեւի երկու ամիս: Ծրագրի շրջանակներում, համերգներից բացի, նախատեսվում է կազմակերպել մշակութային այլ միջոցառումներ եւս, այդ թվում՝ երիտասարդ վավերագրողների ֆիլմերի ցուցադրություն:

Սեպտեմբերի 7-ին՝ Գորիսում, 8-ին՝ Կապանում, 9-ին՝ Մեղրիում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան) հնչեցին Ջորջ Գերշվինի, Ջոն Վիլյամսի, Լեոնարդ Բերնսթայնի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ հոլիվուդյան հայտնի ֆիլմերի սաունդթրեքները: Երաժշտությանը համընթաց հանդիսատեսը հնարավորություն ուներ էկրանին դիտելու համապատասխան ֆիլմերից հետաքրքիր հատվածներ:

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց համերգի կազմակերպիչներին եւ նվագախմբին հաճելի ակնթարթներ պարգեւելու համար, իսկ նվագախմբի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ Կապանը նշանավոր երաժիշտներ ծնած քաղաք է, եւ խոստացավ ավելի հաճախակի դարձնել երաժշտասերների հետ հանդիպումները:

Հանդիսատեսը եւս մեկ անգամ համոզվեց, որ աշխարհահռչակ լավագույն ֆիլմերի հաջողության գրավականը նաեւ նրանց համար գրված երաժշտությունն է:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ   

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40