«Առավել զգոն պետք է լինենք հատկապես հոկտեմբերի 29-ին ու 30-ին». Արթուր Եղիազարյան

25.10.2020 14:48
9282

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարող է ոմանք լուրջ չընդունեն, բայց առավել զգոն պետք է լինենք հատկապես հոկտեմբերի 29-ին ու 30-ին, դրանց նախորդող ու հաջորդող օրերին, և սպասել թշնամու հանկարծակի, ոչ ստանդարտ ու անկանխատեսելի հնարավոր քայլերի։

Չենք մոռանում, որ օղուզները (անատոլիական և մերձկասպյան թյուրքալեզուների թյուրքական ծագմամբ շերտը) սիրում են ու հավատում են խորհրդանիշներին (սիմվոլներին) և ինչպես տեսնում ենք, իրենց շատ գործողություններ սկսում կամ իրականացնում են իրենց համար խորհրդանշական օրերին։ Դեռևս սեպտեմբերի 7-ին, նույն դիտարկման արդյունքում գրել էի, որ սեպտեմբերի 23-ի լույս 24-ից պետք է զգոն լինել, նոր պատերազմը կսկսի հայ-թուրքական պատերազմի 100 ամյակին, ինչն էլ, ցավոք սրտի, ճիշտ դուրս եկավ։

Ինչո՞ւ եմ ուշադրություն դարձնում հենց հոկտեմբերի 29-ին ու 30-ին։

1. 1923 թվականի հոկտեմբերի 29-ը Թուրքիայի Հանրապետության ստեղծման, անկախության հռչակման օրն է։ Ինչպես գիտենք, Էրդողանն ամեն քայլափոխի փորձում է մրցել ու գերազանցել Աթաթուրքին, նրա ստեղծածը ստվերել ու իր կերպարը դարձնել առաջնային։

2. Հոկտեմբերի 29-ին՝ «Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի» հերթական նիստում, որը տեղի է ունենալու Բաքվում, ազդարարվելու է «Թուրանական միացյալ բանակի» ստեղծման մասին։

3. 1920 թվականի հոկտեմբերի 30-ին՝ հայ-թուրքական պատերազմի ընթացքում, գրեթե առանց դիմադրության, տեղի ունեցավ Կարսի անկումը, որը ճակատագրական եղավ Հայաստանի Հանրապետության համար...

Իհարկե, պատերազմի յուրաքանչյուր օրն էլ կարևոր է ամեն առումով, ամեն օր մաքառում ու զգոնություն է պահանջում, բայց կխնդրեի, որ չանտեսվեն վերոգրյալ հանգամանքները, էլ ավելի զգոն ու պատրաստ լինենք ամենուր թե՛ ռազմագծում, և թե՛ ռազմագծի թիկունքում...

Հատկապես Շուշին ու Ստեփանակերտը, որպես անառիկ ամրոց, խորհրդանիշ ու մայրաքաղաք՝ էլ ավելի պաշտպանված լինեն շրջակա տարածքներից ու օդից՝ թշնամու դիվերսիոն խմբերի ներթափանցման հնարավոր մտադրությունները ձախողելու ու գլխովին ջարդելու համար։ Չեմ վախեցնում, ընդհակառակը, ընդամենն ուշադրություն եմ հրավիրում, որ էլ ավելի զգոն ու պաշտպանված լինենք։ Արդեն այս մեկ ամսում թշնամու կողմից պատերազմական այնպիսի պատրաստված ու հագեցած գործողություններ տեսանք, հայ զինվորականության կողմից այնպիսի հերոսական ու իրենց հնարավորությունները բազում անգամ գերազանցող հերոսություններ և թշնամու հարվածային ուժերը ջարդող հերոսամարտեր, տեղային աշխարհազորի կողմից թիկունք թափանցած թշնամական խմբերի ոչնչացման գործողություններ տեսանք ու լսեցինք, որ այլևս ոչինչ չի կարող վախեցնել։

Մնում է ոգին պահելով՝ այս պարտադրված պատերազմն ավարտենք հաղթանակով, Արցախի ու Հայաստանի տարածքային և ինքնիշխանության ամբողջականության պահպանմամբ՝ թշնամուն պարտադրելով վերջնական խաղաղություն։

Փառք ու պատիվ հայոց հայրենապահ ուժերին, հարգանք, խոնարհում ու հավերժ հիշատակ բոլոր անմահացած քաջորդիներին»։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12