ԱՄՆ Անկախության տոնին նվիրված միջոցառում Կապանում՝ դեսպան Քվինի՝ Սյունիք կատարած այցի ընթացքում

12.07.2024 11:57
832

ԱՄՆ դեսպանությունը հուլիսի 11-ին առաջին անգամ ԱՄՆ Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառում անցկացրեց Կապանում։ «Հայաստանցիներն արժանի են ապրել խաղաղ և բարեկեցիկ պայմաններում։ Այս առանձնահատուկ տոնակատարությունը մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքների և մեր ժողովուրդների սերտ կապերի ամրապնդման  գերազանց հնարավորություն է»,- ասաց դեսպան Քվինը՝ ողջունելով միջոցառման հյուրերին։

Սյունիքում դեսպան Քվինը ԵՄ քաղաքացիական առաքելության հետ դիտարկեց սահմանին տիրող իրավիճակը։ Հաջորդիվ նա հանդիպեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և Պարեկային ծառայության  ներկայացուցիչների հետ։ Պարեկային ծառայությանը տրամադրվեցին առաջին օգնության պայուսակներ՝ լրակազմով։

Կապանում դեսպան Քվինը հանդիպեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց՝ լսելու նրանց ընթացիկ կարիքների մասին և տեղեկանալու իրենց նոր հանգրվաններում Հայաստանի կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ցուցաբերված աջակցության մասին։ 

Կապանում դեսպան Քվինը նաև փոխըմբռնման նոր հուշագիր ստորագրեց Սյունիքի մարզային գրադարանի տնօրեն Լիանա Գասպարյանի հետ՝ Կապանի «Ամերիկյան անկյան» հետ շարունակական  համագործակցության վերաբերյալ։ Դեսպանը նաև զրուցեց ԱՄՆ դեսպանության կողմից ֆինանսավորվող ACCESS ծրագրի անգլերենի դասընթացի մասնակիցների հետ։ Ծրագիրը Կապանում, Գորիսում և Մեղրիում իրականացվում է «Կրթական նախաձեռնություններ» ՀԿ-ի կողմից։

Սյունիքում դեսպան Քվինի հաջորդ կանգառն ամերիկյան «Քոնթուր գլոբալ» հիդրոկասկադում էր, որը վերականգնվող էներգիայի առաջատար արտադրողներից է և տարեկան կտրվածքով ապահովում է Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի 12-15 տոկոսը։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40