Հալիձորում տեղի ունենցավ «Ոչխարների խուզում» երկրորդ փառատոնը

09.06.2015 12:05
2023

«ՏաԹեւեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարակից տարածքում հունիսի 6-ին անցկացվեց «Ոչխարների խուզում» փառատոնը, որի հիմնական նախաձեռնողը «Տաթեւի վերածնունդ» ծրագիրն իրականացնող «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն է:

Արդեն երկրորդ անգամ անցկացվող փառատոնի հիմնական նպատակը Տաթեւը որպես զբոսաշրջային ուղղություն գրավիչ դարձնելն է եւ «Տաթեւի վերածնունդ» ծրագրում ընդգրկված ինը համայնքների սոցիալ-տնտեսական կյանքի աշխուժացմանը նպաստելը:

Բացի ոչխարների խուզման հետաքրքրաշարժ մրցույթից ու մրցանակաբաշխությունից, փառատոնի ընթացքում կազմակերպվեցին նաեւ տարբեր միջոցառումներ՝ ազգային երգ ու պար, մարզական մրցույթներ, ազգային եւ՝ կոնկրետ տարածաշրջանին բնորոշ ուտեստների համտես, ազգային տարազներով լուսանկարահանում՝«Մարաշլյան» ֆոտոստուդիայի կողմից:

«Տաթեւի վերածնունդ» ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր համայնք ներկայացել էր առանձին տաղավարով՝ զբոսաշրջիկներին առաջարկելով սեփական արտադրանքը:

«Այս փառատոնի, ինչպես նաեւ տարածաշրջանում իրականացվող IDeA հիմնադրամի մյուս նախաձեռնությունների գլխավոր նպատակը տարածաշրջանի համայնքների զարգացմանը նպաստելն է՝ հիմնականում զբոսաշրջության միջոցով: Այսպիսի միջոցառումները լավ հնարավորություն են, որպեսզի զբոսաշրջիկներն այցելեն Տաթեւ, հյուրընկալվեն համայնքներում գործող B&B դասի հյուրատներում, օգտվեն տեղի բարիքներից՝ այդ կերպ նպաստելով, որպեսզի համայնքներում եւս համապատասխան առաջարկներ ձեւավորվեն: Այս ամենից բացի, փառատոնը նաեւ հետաքրքիր միջոցառումն է, որը զբոսաշրջիկներին տեղի հետաքրքիր ավանդույթներին ծանոթանալու հնարավորություն է ընձեռում»,-ընդգծում է IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը:

«Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանը նշում է, որ աշխատում են տարածաշրջանում գործող մոտ քսան B&B դասի հյուրատների հետ, աջակցություն եւ խորհրդատվություն է ցուցաբերվում, որպեսզի նրանք համապատասխան կարողություններ ստեղծեն եւ ի վիճակի լինեն պատշաճ որակի ծառայություններ մատուցել:

«Փառատոնից ակնկալվող արդյունքը համայնքային տնտեսությունների զարգացումն է: Այսինքն, զբոսաշրջիկը, այսպես ասած, պետք է գա, վայելի փառատոնը ու տարբեր ծառայություններ ստանալով՝ գումար թողնի համայնքում: Մենք ուրախ ենք, որ շատ զբոսաշրջային ընկերություններ ոչխարների խուզման փառատոնն արդեն ներառում են իրենց առաջարկներում եւ ժամանակացույցերում»,-նշում է Հայկ Թութունջյանը:

Ոչխարների խուզման մրցույթին նույնպես մասնակցում են «Տաթեւի վերածնունդ» ծրագրում ընդգրկված եւ տարածաշրջանի այլ համայնքների բնակիչներ: Ութ համայնքից ընտրված ինը մասնակիցները երեք փուլերով մրցեցին հաղթողի կոչմանն արժանանալու համար: Ժյուրին որոշեց հաղթողին՝ հաշվի առնելով խուզման տեւողությունն ու որակը:

Առաջին տեղն զբաղեցրեց Վերիշեն համայնքից Սեյրան Մկրտչյանը, երկրորդ եւ երրորդ տեղերը՝ համապատասխանաբար Շուռնուխ համայնքի բնակիչ Գարեգին Դալլաքյանը եւ Խոտ համայնքի բնակիչ Հրանտ Գալստյանը: Փառատոնի կազմակերպիչների կողմից հաղթողներին խրախուսական մրցանակներ շնորհվեցին:

Փառատոնը կազմակերպվում է «Տաթեւի վերածնունդ», «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամների եւ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ -ի հետ համատեղ, գործընկերն է Գորիսում գործող Կանանց զարգացման «Ռեսուրս Կենտրոն» հիմնադրամը, հովանավորներն են «Գոլդեն Գրեյփ Արմաս» եւ Pepsi ընկերությունները:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40