ԱՄՆ հետախուզական ծառայություններն արձանագրել են Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի մի մասի զավթումը

10.03.2023 14:30
925

Ադրբեջանը 2022 թ. սեպտեմբերին համակարգված հարձակման միջոցով զավթել է Հայաստանի տարածքի մի մասը:

Երկու երկրների հարաբերություներն, ամենայն հավանականությամբ, կմնան լարված: Նման եզրահանգումներ են կատարել ԱՄՆ հետախուզական ծառայությունները 2023 թ.-ի իրենց ամենամյա զեկույցում: Գլոբալ սպառնալիքների գնահատման շուրջ փաստաթուղթը հրապարակվել է մարտի 9-ին, երբ ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի, Պաշտպանության հետախուզական գործակալության և Ազգային անվտանգության գործակալության ղեկավարները հանդես են եկել Կոնգրեսի Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի առջև:

«Խաղաղության պայմանագրի բացակայության դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն, ամենայն հավանականությամբ, կմնան լարված և երբեմն անկայուն՝ հաշվի առնելով միջպետական սահմանին զինված ուժերի մոտիկությունը, հրադադարի ռեժիմը գործի դնելու մեխանիզմի բացակայությունը և Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներն առաջ մղելու համար ռազմական ճնշում գործադրելու՝ Ադրբեջանի պատրաստակամությունը», - ընդգծվում է զեկույցում:

ԱՄՆ հետախուզության զեկույցում նշվում է, որ սահմանազատված սահմանին մոտ զինված ուժերի առկայությունը մեծացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված առճակատման վտանգը, «թեև նման բախումներն, ամենայն հավանականությամբ, կլինեն սահմանափակ տևողությամբ և ինտենսիվությամբ»:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերաբերյալ զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ 2021 թ. մայիսից միջպետական ​​սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ պարբերաբար ռազմական բախումներ են տեղի ունենում։

«Առավել ինտենսիվ բռնկումը տեղի է ունեցել 2022 թ. սեպտեմբերին, երբ ադրբեջանական ուժերը համակարգված հարձակում սկսեցին սահմանի երկայնքով մի քանի վայրերում՝ զավթելով հայկական տարածքի մի մասը, որի հետևանքով զոհվեց գրեթե 300 զինծառայող», - գրված է փաստաթղթում։

ԱՄՆ հետախուզական ծառայությունները նշում են, որ խաղաղության բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել, սակայն պետական ​​սահմանների և Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ կապված ամենաբարդ հարցերը «հեռու են լուծվելուց»:

https://artsakhpress.am/

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11